Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հուշարձանը կհիմնադրվի կինոյի օրվա նախօրեին

03.29.2016


Մերձմոսկվայի Պավլովի Պոսադ բնակավայրում, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վյաչեսլավ Տիխոնովի ծննդավայրում կտեղադրվի նշանավոր դերասանի հուշարձանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Հուշարձանը կհիմնադրվի 2016 թ-ի օգոստոսի 26-ին՝ կինոյի օրվա նախօրեին: Հենց այդ օրն էլ Պավլովի Պոսադ բնակավայրում կկայանա Վյաչեսլավ Տիխոնովին նվիրված «17 ակնթարթներ» խորագիրը կրող կինոփառատոնի բացումը:

Նշենք, որ այս տարի լրանում է սիրված դերասանի ծննդյան 90 ամյակը և այդ հոբելյանի շրջանակներում նախատեսված է նաև կատարել արտիստի նոր հիմնադրված տուն թանգարանի բացումը:

Տիխոնովի հայրենի տունը, որտեղ գործելու է թանգարանը, արտիստի հարազատներից գնել է Պավլովի Պոսադի շրջանի վարչությունը, որն էլ իրականացնում է շինության վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
    Դիտվել է 398 անգամ