Առևանգել են դրամատուրգի գանգը03.29.2016
Անգլիացի դրամատուրգ և բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի գանգը իրոք գողացել են գերեզմանից: Այդ մասին տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:
«Իրոք, երևում է, որ Սուրբ Երրորդությունում (Էյվոնի վրայի Սթրաթֆորդ քաղաքի եկեղեցում, որտեղ գտնվում է Շեքսպիրի գերեզմանը) ընդհանրապես գանգ չկա», - հայտարարել է Սթրաթֆորդշիրյան համալսարանի հնագետ Քևին Քոլլսը՝ գերեզմանի սքանավորումից հետո:
Նրա խոսքերով, ուսումնասիրության ընթացում գիտնականներին հաջողվել է բացահայտել գերեզմանի գլխամասում անձեռնմխելիության խախտում:
Այսպիսով, նշում են լրատվամիջոցները, հաստատվում է այն վարկածը, որ դրամատուրգի գանգը գերեզման թալանողները առևանգել են դեռևս 18-րդ դարում:
Իր հերթին եկեղեցու առաջնորդ Պատրիկ Թեյլորը հայտարարել է, որ իր կարծիքով «չկան բավարար ապացույցներ այն բանի, որ գանգը գողացել են»: Նա նաև ընդգծել է, որ այլևս թույլ չի տա անհանգստացնել բանաստեղծի գերեզմանը:
Մեծ դրամատուրգի գերեզմանի ուսումնասիրությունը իրականացվում է նրա մահվան 400-ամյակի շրջանակներում:
Որոնման համակարգում այս թեմայով նյութերի բանալի բառը՝ Շեքսպիր