Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է «Համաշխարհային ժամանակակից ճարտարապետության գլխավոր կին»-ը

04.01.2016


«ճարտարապետության գերաստղ», «Համաշխարհային ժամանակակից ճարտարապետության գլխավոր կին», լեգենդար ճարտարապետ Զահա Հադիդը մահացել է 65 տարեկան հասակում, ԱՄՆ-ում, Մայամիի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին մարտի 31-ին համաշխարհային լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Նա մեծ ճարտարապետ էր, հիանալի կին և մարդ: Վերջին մի քանի տասնամյակներում ճարտարապետների մեջ չկա մեկ ուրիշը, ով թողած լինի այնպիսի ազդեցություն, ինչպիսին թողել է նա: Նա իր ճանապարհը նվաճել է որպես կին: Նա առաջին կինն է, ով նվաճել է Փրիթզկերյան մրցանակը (Ճարտարապետներին տրվող միջազգային բարձրագույն պագևը-խմբ.),- փոխանցում է Հադիդի գործընկերոջ՝ Փարիզի «Պոմպիդու կենտրոն»-ի և Գրինվիչի (Անգլիա) «Հազարամյակի գմբեթ»-ի ճարտարապետ Ռիչարդ Ռոջերսի խոսքերը «theguardian.com»-ը:

Զահա Հադիդը ծնվել է 1950 թվականին՝ Բաղդադում: 1977 թ.-ին ավարտել է Լոնդոնի Ճարտարապետական ասսոցիացիան և աշխատանքային գործունեությունն սկսել իր ուսուցիչ Ռեմ Կոլհասի ստեղծած ճարտարապետական բյուրոյում: Իսկ երկու տարի անց, նա արդեն հիմնում է սեփական «Zaha Hadid Architect» ճարտարապետական ընկերությունը:

Աշխարհի ամենատարբեր քաղաքներում կառուցված և դեռ կառուցվելիք նրա հայտնի նախագծերից են, օրինակ Գլազգոյի գետային տրանսպորտի թանգարանը, Քաթարի ֆուտբոլի ստադիոնը (շինարարությունը կավարտվի 2022թ.-ին), Սաուդյան Արաբիայի Էր-Ռիյադ քաղաքի մետրոյի ոսկե կայարանը, Սերբիայի Բելգրադ քաղաքի «Beko Masterplan» բազմաֆունկցիոնալ համալիրը, Չնաստանի Գուանչժո քաղաքի օպերային թատրոնը և այլն:

Նշենք, որ բացի շենքերից, Հադիդը կատարել է զբոսանավերի ձևավորման և հարդարման, կոշիկի, զարդերի և նույնիսկ օծանելիքների տարաների նախագծային աշխատանքներ:
    Դիտվել է 445 անգամ