Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի վիճակի չէր բարձրանալ և գնալ թատրոն՝ իր բեմադրած հանճարեղ ներկայացումը դիտելու

04.01.2016


Մոսկվայում, այն տանը, որտեղ ապրել է մեծանուն ռեժիսոր Եվգենի Վախթանգովը, վերականգնման ծավալուն աշխատանքներից հետո բացվել է նրա տուն-թանգարանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«1972 թ.-ին մենք այս բնակարանը տվեցինք թատրոնին՝ տուն-թանգարանի վերածելու նպատակով: Եվ ահա, 40 տարի անց, վերջապես, դա կայացավ: Այժմ Մոսկվայի քարտեզում կա նոր հասցե՝ Վախթանգովի տուն-թանգարանը»,- բացման արարողության ժամանակ ասել է ռեժիսորի թոռը, ում անունը նույնպես Եվգենի Վախթանգով է:

Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը վստահեցրել է, որ բնակարանը վերականգնվել է և հարդարվել այնպես, ինչպիսին էր 1919 թ.-ին, երբ այստեղ բնակություն է հաստատել ռեժիսորը:

Այս բնակարանի պատերը շատ իրադարձությունների անխոս վկաներ են: Այստեղ հաճախ են հավաքվել ռեժիսորի աշակերտները, ստուդիայի գործընկերները, բարեկամները: Այստեղ յուրահատուկ պատկառանքով են ներս մտնում նրա անվան թատրոնի այսօրվա աշխատակիցները:

Այս տունը նաև տխուր, բայց լուսավոր հուշերի տարածք է, որտեղ կայացել է տաղանդավոր, բայց արդեն անհուսալի հիվանդ աշակերտի ու նրա ուսուցչի, ռուսական թատրոնի նահապետ Կոնստանտին Ստանիսլավսկու վերջին հանդիպումը՝ «Արքայադուստր Տուրանդոտ»-ի պրեմիերայից առաջ: Այդ ժամանակ Վախթանգովն արդեն ի վիճակի չէր բարձրանալ և գնալ թատրոն՝ իր բեմադրած հանճարեղ ներկայացումը դիտելու:

Տուն թանգարանում ցուցադրված են Վախթանգովի անձնական իրերը, լուսանկարները, ներկայացումների ազդագրերը, նամակները, որոնք, հիմնականում, առաջին անգամ են ներկայացվում լայն հասարակայնությանը: Դրանց մեջ են նաև այն մի քանի էջերը, որոնց վրա ռուս մեծ բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան ռեժիսորին նվիրված երկու բանաստեղծություններ է գրել, իսկ դրանցից հետո էլ ստեղծել «Կազանովայի արկածները» պիեսը:

Ցվետաևան այդ ստեղծագործությունն անձամբ է հանձնել Վախթանգովին, որը ընթերցել է ու... չի հավանել: Այն ռեժիսորին շատ կանացի է թվացել:

Եվ միայն շատ տարիներ անց այդ գործի մասին հիշել է Ռուբեն Սիմոնովը և բեմադրել Վախթանգովի անունն ստացած թատրոնի բեմում:
    Դիտվել է 973 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ