Ս. Թանկյան. «Նավթի հետույքը համբուրելը չի նշանակում սանձազերծել պատերազմ»04.04.2016
Երեք իրադարձություններ են նախորդել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում տեղի ունեցած բռնկմանը: «Facebook »-ի իր էջում «System of a Down» ռոք խմբի երգիչ Սերժ Թանկյանի գրառումը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «novostink.ru»-ին:
Ըստ հանրահայտ երգչի այդ երեք դեպքերն են.
1. Հավայան կղզիների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Դա կարող էր Ադրբեջանին ներշնչել այն միտքը, որ ժամանակը գործում է իր դեմ:
2. ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի և փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ՝ ընդհարումները վերսկսելուց մի քանի ժամ առաջ: Դա կարող էր Ալիևին ներշնչել, որ ԱՄՆ-ն փակում է աչքերը Ղարաբաղը գրավելու նրա ակնհայտ ագրեսսիայի վրա:
3. Նախորդ շաբաթ Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Նավթի հետույքը համբուրելը չի նշանակում սանձազերծել պատերազմ: Այդպե՞ս է: Ոչ, այդպես չի»,- գրել է Թանկյանը: