Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աննա Մելիքյանը կներկայացնի իր նոր ֆիլմը

04.07.2016


Ռուսաստանում ստեղծագործող կինոռեժիսոր Աննա Մելիքյանը իր նոր «Կվարտետ» վերնագրով հեռուստասերիալի պիլոտային տարբերակը կներկայացնի Օմսկում ապրիլի 26-30-ին կայանալիք «Դվիժենիե» («Շարժում») դիբյուտային ֆիլմերի փառատոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ֆիլմի ցուցադրությունը կկայանա փառատոնի փակման արարողության ժամանակ: Նկարահանվել են Ալեքսանդ Բորտիչը, Ալեքսեյ Սերեբրյակովը, Վիկտորիա Իսակովան և ուրիշները: Կինոնկարը պատմում է գավառային սկսնակ դասական երաժիշտների մասին, ովքեր իրենց խմբի մեջ են ընդունում Մոսկվայից փախած մի թավջութակահարուհու:

Դեբյուտների «Դվիժենիե» ազգային կինոփառատոնը Օմսկում անցկացվում է 2013 թ.-ից:
    Դիտվել է 561 անգամ