Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քրեական գործ են հարուցել Էրդողանի մասին հնչեցրած բանաստեղծության համար

04.07.2016


Գերմանական Մայնց քաղաքի դատախազությունը վարույթ է հարուցել հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի նկատմամբ, ով «ZDF» հեռուստատեսային ալիքով կարդացել է վիրավորական բանաստեղծություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին: Այդ մասին «Spiegel» հանդեսի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Սա Գերմանիայում Էրդողանի անձի շուրջ աղմուկ հանած երկրորդ դեպքն է: Առաջին անգամ Անկարային բարկացրել էր մարտի 17-ին գերմանական մեկ այլ հեռուստաալիքով՝ «ARD»-ով թողարկված երկիծական մի տեսահոլովակ: Այդ առթիվ Թուրքիայի արտաքին գործոց նախարարը բողոքի նոտա էր ներկայացրել Գերմանիայի դեսպան Մարթին Էրդմանին:

Սակայն այդ միջադեպը դժգոհության ալիք բարձրացրեց գերմանական զանգվածային լրատվամիջոցներում: Այդ բողոքի հետ կապված թեմայով Յան Բեմերմանը նույնպես փորձեց արտահայտվել: Մարտի 31 եթեր հեռարձակված հեռուստատեսային հաղորդման ժամանակ նա հայտարարեց, որ իր գործընկերների թողարկած քաղաքական երկիծանքը Գերմանիայի սահմանադրությամբ թույլատրվում է, «Սակայն, այն ինչ կլինի հիմա՝ արգելված է», ուղիղ եթերում ասաց նա ու կարդաց Էրդողանին հասցեագրված վիրավորանքներով մի բանաստեղծություն:

Հիմա Յան Բեմերմանը կասկածվում է Գերմանիայի քրեական օրենսգրքի 103 հոդվածի ՝ «Արտասահմանյան պետություններին ու պաշտոնական անձանց վիրավորանք հասցնելու» հատկանիշներով կատարված հանցագործության մեջ, որը նախատեսում է դրամական տուգանք կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով:

Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռուստալրագրողի այս արարքը որակել է դիտավորությամբ հասցված վեիրավորանք:
    Դիտվել է 238 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ