Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարբարոսական զինանոցից բացի, «հարևան բակի տղաները» ոչ մի հակափաստարկ չեն կարող բերել

04.12.2016

Ինչ է խորհրդանշում ժողովուրդ-բանակ կապը :

Այդ մասին հայ ազգի հազարամյա պատմությունը ստուգաբանական բազմաթիվ փաստեր է արձանագրել, օրինակ, Սարդարապատը՝ 20-րդ դար, Ավարայրը՝ 5-րդ դար, , իսկ, որ ավելի խորանանք անցյալում, ապա կհասնենք հայոց միասնության նախնական դրսևորումներից մեկ այլ հետաքրքրական փաստի, որը, Բելի դեմ Հայկի ապստամբությունից հետո, այս լեռնաշխարհի բնիկների գոյության իմաստն ընթերցելու ևս մեկ բանալի է:

Խոսքը մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին քառորդին վերագրվող պատմական իրադարձությունների մասին է, երբ հայկական 73 ցեղերը միահամուռ ուժերով փակեցին Մերձավոր Արևելքն ու Պարսկական սարահարթը (մինչև Պարսից ծոց) Միջագետքին միացրած հզորագույն Աքքադի ճանապարհն ու ոչ միայն, ջախջախեցին Նարամ-Սին արքայից-արքայի զորքերին, այլև ստրկությունից ազատագրեցին այդ հսկայական տարածքներում բնակվող ցեղերին ու ժողովուրդներին:

Գոյապայքարի և արևի տակ սեփական տեղն ունենալու նախաստեղծ բանաձևերի ընթերցման համապատկերում 2016թ.-ի ապրիլի 2-6-ին Արցախի սահմանների մոտ տեղ գտած իրադարձությունները, որը ժողովուրդն անվանեց 4-օրյա Հայրենական պատերազմ, արդյո՞ք պետք է համարել հաղթանակ: Եթե այո, ապա, անշուշտ, միայն շատ մեծ վերապահումով:

Այո, 4 օրյա Հայրենական պատերազմը լիարժեք հաղթանակ չէր, թեև ևս մեկ անգամ ի հայտ բերեց հաղթանակի գլխավոր ցուցանիշը՝ ռազմական արվեստում ազերիներին գերազանցող հայերի ունակությունը:

Ցավոք, հաղթանակը միայն պատերազմի դաշտում սեփական գերազանցությունը թշնամու նկատմամբ ցուցաբերելը չի: Հաղթանակը ենթադրում է «մինչևի» և «հետոյի» համապատկերներում, ի օգուտ երկրորդի, էական տարբերությունների ձևավորում: Բացի այդ, Արցախյան գոյամարտի դեպքում «հաղթանակ» հասկացությունից ակնկալվում են նաև այնպիսի նոր գերակայությունների անհրաժեշտություններ, ինչպիսիք են.

1. Արցախի բնական սահմաններին, առավել հուսալի և դժվարախախտ ստատուս քվոյի սահմանումը,
2. Հայաստանում և Արցախում ձևավորված սոցիալական կոպիտ դիֆերենցացիայի մեղմացման հատուկ քաղաքական կուրսի որդեգրումը,
3. Ադրբեջանում ապրող ավտոխտոնիկ ժողովուրդների ազգային ինքնության վերագտնումի ակտիվացման ուղղությամբ գործուն օժանդակությունը՝ ընդհուպ մինչև ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային սեղանի վրա առանձին թեմա դարձնելը:

Հակառակ պարագայում հայոց 4-օրյա Հայրենական պատերազմի ելքը (ինքն իր համարի մակարդակում) հաղթանակ կարող է անվանել նաև Ադրբեջանը, քանի որ իրենց գերազանցությունը ցուցաբերած հայկական ուժերը բավարարվեցին միայն նրանց նախահարձակ գործողությունները կանխելով և, նույնիսկ, չհետևեցին սեփական հակահարձակման «իներցիային», որը սովորաբար ենթադրում է հակառակորդից նոր և նրա կողմից հետագա ագրեսսիվ նկրտումները կանխարգելելուն նպաստող ստրատեգիական դիրքերի զբաղեցում ...

Առիթից առիթ թաղային չգրված օրենքներ հիշող Ռուսաստանի նախագահն, անշուշտ, լավ կիմանա, թե ինչ է նշանակում նախահարձակ հարևան տղաներին մինչև իրենց բակ հալածելու իմաստը... Միայն այդ եղանակն է երկու կողմերին հասկանալի ու ընդունելի դարձնում այդ երկկողմանի վազվզոցների արանքում նոր և առավել կայուն ստատուս քվո սահմանելու անհրաժեշտությունը:

Այսօր Ադրբեջանը խախտել է 1994 թ.-ի զինադադարով սահմանված պայմանավորվածությունը, ոչ միայն իր սանձազերծած պատերազմական գործողություններով: Չի կարելի անտեսել նաև այդ փորձի հետևանքում շփման գծի մոտ իրեն չպատկանող 600 քառակուսի մետր հողակտորին նրա կառչած մնալու փաստը, որը 22 տարի առաջ կնքված զինադադարի համաձայն համարվում է չեզոք տարածքի մաս:

Տնամերձի չափեր ունեցող այդ քառակուսի մետրերը ադրբեջանցի քաղաքական ղեկավարության ձեռքին հանդիսանում են հեղհեղուկ, բայց 4-օրյա պատերազմը հաղթական ավարտի հասցնողի լեգենդ հյուսելու փաստարկ: Բայց չէ՞ որ կա նաև մեդալի հակառակ կողմը: Տնամերձի չափերով այդ նույն հողակտորը հայ զինվորի համար կարող է լինել զինադադարը դավադրաբար խախտողի նկատմամբ պատժիչ գործողություն սկսելու և առաջ շարժվելու ևս մեկ հիմնավոր մոտիվ, որի դեմ, բարբարոսական զինանոցից բացի, «հարևան բակի տղաները» երբևէ որևէ հակափաստարկ նույնպես չեն կարող բերել:


Հեղինակ՝ «ԹԱԳԼՈՒՐ»
    Դիտվել է 272 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ