Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոլոքոսթին նվիրված ֆիլմ, որին օժանդակել է նաև երկրի կառավարությունը

04.13.2016

Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Trikk 17» կինոստուդիայում նկարահանվել է «Չիկա շունը գետոյից» անիմացիոն կինոնկարը՝ նվիրված ֆաշիզմի տարիներին հոլոքոսթին զոհ գնացած հրեա երեխաներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dw.com»-ին:

Ֆիլմը նկարահանվել է ըստ մանկագիր Բաթշևա Դագանի Միկաշա անունով տղայի ու նրա Չիկե անունով շան մասին պատմող նույնանուն գրքի:

Այս երկու հերոսները ստիպված են եղել բաժանվել, որպեսզի ողջ մնան: Միկաշայի ընտանիքը բռնի տեղահանությունից խուսափելու և մահվան համակենտրոնացման ճամբար չընկնելու համար թաքնվում է նկուղում: «Բայց ինչպես իմ բոլոր պատմություններում, սա էլ ունի երջանիկ ավարտ,- ասում է Բաթշևա Դագանը և ավելացնում,- որովհետև երեխաներին չի կարելի կտրել հույսից»:

Բաթշևա Դագանը ողջ մնացած այն քիչ մարդկանցից է, ով կարողացել է վերապրել Հոլոքոսթը՝ հրեաների զանգվածային ոչնչացումը «Երրորդ ռայխի» իշխանության ժամանակ:

Նա արդեն 90 տարեկան է և, չնայած տարիքին, առանց հոգնելու շարունակում է այսօրվա մարդկանց հիշեցնել նացիստների կատարած հանցագործությունների, այլատյացության, նրանց գործած բռնությունների մասին: Նա համոզված է, որ պետք է երեխաների, նաև մեծերի մեջ, ներարկել բարիություն, նրանց դաստիարակել ուրիշների ցավը զգալու և հանդուրժողականության ոգով:

«Մարդը միշտ ընտրության հնարավորություն ունի»,-ասում է նա:

Որպեսզի իր բարի համոզմունքները հասցնի ամենալայն լսարանին, մասնագիտությամբ մանկական հոգեբան Բաթշևա Դագանը հաճախ է ելույթներ ունենում մեծ լսարաններում հավաքված մարդկանց առջև, գրում է գրքեր... Իսկ հիմա էլ այդ հաղոդակցությունը իրականացնում է մուլտիպլիկացիայի ժանրում:

«Չիկա շունը գետոյից» անիմացիոն մուլտֆիլմի բյուջեն կազմում է 165 հազար եվրո: Այն ձևավորվել է պետական և մասնավոր մի քանի հաստատությունների նվիրատվությամբ, ինչպես նաև «ZDF» հեռուստաալիքի, ինչպես նաև մշակույթի և զանգվածային տեղեկատվության միջոցների հարցերով Գերմանիայի կառավարությանը ենթակա գերատեսչության օժանդակությամբ:
    Դիտվել է 256 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ