Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հաղթող ֆիլմի ցուցադրության որոշումը համարել են սենսացիա

04.14.2016


2016թ.-ի մայիսի 11-22-ին կայանալիք Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնի ձևաչափում կատարվել է փոփոխություն, որը համաշխարհային լրատվամիջոցները որակել են որպես սենսացիա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Փառատոնի կազմակերպիչները որոշում են կայացրել փառատոնի ավարտին առանձին ֆիլմ ցուցադրելու փոխարեն հանդիսատեսին ներկայացնել հաղթող ֆիլմը:

Իսկ մնացած ամեն ինչը կընթանա արդեն ավանդական դարձած ընթացքով: Միջոցառումը կբացվի նոր ֆիլմի ցուցադրությամբ, որն այս անգամ կլինի ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» կինոնկարը:

Մրցույթի հիմնական ծրագրում ընդգրկվել են 13 երկրներ ներկայացնող նույնաքանակ կինոնկարներ: Այդ ցանկում նշվում են իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարի «Ջուլիետա», կանադացի Քսավյե Դոլանի «Դա ընդամենը աշխարհի վերջն է», ամերիկացի Ջիմ Ջարմուշի «Պատերսոն» և նրա հայրենակից Ջեֆ Նիկոլսի «Լավինգ» ժապավենները:
    Դիտվել է 258 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232