Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծանուն ռեժիսորը բացառում է հայ գործարարին վերագրվող հանցանքները

04.18.2016

Թարգմանաբար ներկայացնում ենք ի պաշտպանություն ռուսաստանցի գործարար Լևոն Հայրապետյանի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի նամակը Մոսկվայի Զամոսկվառեցկայա շրջանային դատարանին, որն օրերս դատավճիռ է կայացրել հայ գործարարին 4 տարի ազատազրկման դատապարտելու մասին:

«Մոսկվա ք.-ի Զամոսկվառեցկայա շրջանային դատարանին

Հայտնի լրագրող, գործարար և բերեգործ Լևոն Գուրգենի Հայրապետյանի հետ ես ծանոթ եմ մոտ 40 տարի: Այս բոլոր տարիներին Լ.Գ. Հայրապետյանը ինձ ապշեցրել է իր բարությամբ, մարդկանց նկատմամբ զգայուն վերաբերմունքով և կազմակերպչական տաղանդով: Լ.Գ. Հայրապետյանի այդ որակները առաջին անգամ ես գնահատել եմ 1992 թ.-ին «Սանկտ-Պետերբուրգի սպիտակ գիշերները» երաժշտական միջազգային փառատոնի ժամանակ, որի անմիջական մասնակիցը լինելու պատիվն եմ ունեցել: Մեր երկրի համար բոլոր իմաստներով այդ դժվարին ժամանակաշրջանում Լևոն Գուրգենովիչը դարձավ ոչ միայն գլխավոր հովանավորն ու կազմակերպիչը, այլև, առանց որևէ չափազանցության, այդ փառատոնի ոգին:

Տնտեսական և քաղաքական առումով ընդհանրապես և մասնավորապես արվեստի ու մշակույթի աշխատողների համար 90-ական թվականներին Ռուսական պետության համար դժվարությունների շրջանում Լ.Գ. Հայրապետյանը ՌԴ-ի Գրականության հիմնադրամի և Մոսկվայի Գրողների միության խնդրանքով ստանձնեց Մոսկվայի մարզի Կրասնովիդովո Իստրինկյան շրջանում «Կրասնովիդովո» կոոպերատիվի շինարարության ֆինանսավորումը: Շինարարության ավարտից հետո կառուցված տները և բնակարանները տրամադրվեցին մշակույթի, արվեստի ոլորտում աշխատող մարդկանց, գրողներին և ստեղծագործական ոլորտի այլ մտավորականների՝ օգտագործման նպատակով: Տարբեր ժամանակաշրջաններ այդ կոոպերատիվում ապրել և ստեղծագործել են Ռուսաստանում հայտնի այնպիսի գրողներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, ինչպսիք են Ա. Գերմանը, Լ. Ռաձիխովսկին, Ա. Նույկինը, Ա. Պրիստավկինը, Մ. Ռոշչինը, Է. Ասադովը, Ա. Շիրվինդտը, Վ. Եֆրեմովը, Ա. Ջիգարխանյանը, Լ. Զորինը, Է. Ռաձինսկին, Ձեր խոնարհ ծառան և ուրիշներ: Նրանցից շատերը կոոպերատիվում են ապրում նաև հիմա:

Ֆինանսական առումով Ռուսաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ գործնականում բացակայում էր թատրոնների և մյուս մշակութային օջախների ֆինանսավորումը, Լ. Գ. Հայրապետյանը անշահախնդիր ֆինանսական օգնություն է ցուցաբերել իմ կողմից ղեկավարվող «Լենկոմ»-ին: Ես ստույգ գիտեմ, որ համանման օգնություն Լ.Գ. Հայրապետյանը ցուցաբերել է նաև մոսկովյան մյուս թատրոններին, մասնավորապես. Մեծ թատրոնին և Երկիծանքի թատրոնին: Նույնիսկ հիմա, մեղմ ասած գտնվելով ծանր կյանքային վիճակում և լինելով հասակն առած ծանր հիվանդ մարդ, Լ.Գ. Հայրապետյանը շարունակում է հետաքրքրվել մեր թատրոնի կյանքով և ստեղծագործությամբ և պատրաստակամություն է արտահայտում, անհրաժեշտության դեպքում, ուժերը ներածին չափով ցուցաբերել օժանդակություն:

Այս ամենի հետ կապված, Իզմեստևի նկատմամբ խարդախություն կատարելու մասին Լ.Գ. Հայրապետյանին մեղադրելու վերաբերյալ տեղեկությունը ուղղակի ցնցել է ինձ և գրողների, բանաստեղծների, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչ բազմաթիվ մարդկանց, ովքեր նրան գիտեն որպես ազնիվ, առաքինի, բարի և անշահախնդիր հովանավորի: Լ.Գ. Հայրապետյանի տարիներով ստուգված և հաստատված այս որակները, իմ խորին համոզմամբ, բացառում են նրա վերագրվող հանցանքները:

Հարգանքով և Ձեր արդարության և մարդասիրության հույսով,

ԽՍՀՄ և ՌԴ-ի ժողովրդական արտիստ, «Հայրենիքի առջև ծառայությունների համար» բոլոր աստիճանների շքանշանակիր, Ռուսաստանի թատերական գործիչների միության քարտուղար,, ԽՍՀՄ և ՌԴ-ի Պետական մրցանակների դափնեկիր, «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մ.Ա. Զախարով
2016թ. մարտ»:

Աղբյուրը՝ sobesednik.ru
    Դիտվել է 789 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ