Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համալսարանի նախագահը ցանկանում է ամուսնանալ երիտասարդ գեղեցկուհու հետ

04.19.2016


Այսօր, ապրիլի 19-ին, Ռուսաստանի Մեծ թատրոնի նոր բեմում կներկայացվի «Գաետանո Դոնիցետիի «Դոն Պասկուալե» օպերայի առաջնախաղը: Այս ներկայացումը հանդիսատեսների շրջանում նախ և առաջ հետաքրքրություն է առաջացրել այն հանգամանքով, որ բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը, ով մինչ այդ Նովոսիբիրսկ քաղաքի օպերայի ու բալետի թատրոնում ցուցադրել էր Վագների «Թանհեյզեր» աղմկահարույց բեմադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Հիշեցնենք, որ «Թանհեյզեր»-ի կապակցությամբ Նովոսիբիրսկի դատախազությունը վարչական վարույթ էր հարուցել Տիմոֆեյ Կուլյաբինի նկատմամբ՝ մեղադրելով նրան քրիստոնեական հավատը և արժեքները ոտնահարող առարկաներ ու տեսարաններ ներկայացման մեջ օգտագործելու համար: Սակայն, հետո այս գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Ինչ-որ է, բայց ռեժիսորի ու արվեստագետի ստեղծագործական ազատության պաշտպանությամբ հանդես եկան բազմաթիվ մշակութային գործիչներ, որոնցից մեկն էլ Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինն էր: Նրա ասելով Կուլյաբինը «... տաղանդավոր մարդ է, որը հասկանում է թատրոնը, զգում՝ երաժշտությունը»: Եվ Մեծ թատրոնի գլխավոր տնօրենի հրավերով երիտասարդ ռեժիսորը հնարավորություն ստացավ իր բեմադրական տաղանդը ցուցադրել Ռուսաստանի մայրաքաղաքում:

Նշենք, որ աղմկահարույց և Նովոսիբիրսկի թատրոնի խաղացանկից հանված վագներյան օպերայից հետո «Դոն Պասկուալեն» Կուլյաբինի երկրորդ բեմադրական աշխատանքն է օպերային ժանրում:

Իր նոր ներկայացման մեջ Կուլյաբինը պահպանել է գործողության վայրը՝ այն ինչպես և հեղինակային մտահղացումն է պահանջում, տեղի է ունենում Հռոմում: Սակայն, դա ոչ թե պատմական, այլ ժամանակակից Հռոմն է: Իսկ հիմնական իրադարձություններն էլ ծավալվում են հավերժական քաղաքի մտածացին համալսարանում, որի կերպարը ամբողջացվել է հին Իտալիայի մի քանի համալսարանների համատեղման արդյունքում:

«Դա մշակույթի մի յուրահատուկ հանգրվան է, հոգևոր հատիկ, իսկ մեր Դոն Պասկուալեն այդ համալսարանի նախագահը, հայտնի և հարգված մարդ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր»,- նշել է Կուլյաբինը:

Կուլյաբինի Դոն Պասկուալեն, ինչպես և Դոնիցետիի մոտ, տարեց տղամարդ է, ով ցանկանում է ամուսնանալ երիտասարդ գեղեցկուհու հետ:

«Այս օպերան Դոնիցետին գրել է մահվանից ոչ շատ առաջ, ոչ այնքան պարզ, ես կասեի իր կյանքի ողբերգական հանգամանքների ժամանակաշրջանում: Նրա հերոսների և հակամարտությունների մեջ գուշակելի է երկիծանք, եթե ոչ զավեշտ իր իսկ նկատմամբ: Մենք ձգտել ենք գտնել այնպիսի իրողություններ, որոնք կպահպանեին ինտրիգի բնօրինակությունը և համընդհանուր ուրախությունը, բայց, միաժամանակ, առավել լսելի դարձնելով Դոնիցետտիի հեղինակային ծաղրը»,- ասել է ռեժիսորը:

Ավելացնենք, որ այս երեկո Մեծ թատրոնի օպերայի նվագախումբը կղեկավարի Լեհաստանից հրավիրված դիրիժոր Միխայիլ Կլաուզեն, իսկ Դոն Պասկուալեի դերում հանդես կգա իտալացի հայտնի բաս Ջովանի Ֆուռլանետոն:

«Դոն Պասկուալե» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1843 թ.-ին Փարիզի իտալական երաժշտական թատրոնում և մինչև այսօր համարվում է կոմիկական ժանրում եզակի ստեղծագործություններից մեկը Համաշխարհային թատրոնի պատմության մեջ:
    Դիտվել է 886 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ