Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պուտինի նկատմամբ հարգանքը Կուստուրիցային մերժելու պատճա՞ռ

04.19.2016

Հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի նոր նկարահանած «Հարդագողի ճանապարհով» ֆիլմը, որտեղ կնոջ գլխավոր դերում հանդես է գալիս Մոնիկա Բելլուչին, չի ընդգրկվել մայիսի 11-22-ին կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին»:

Միջոցառման կազմակերպիչների ասելով դա կապ չունի քաղաքականության հետ և պատճառաբանվում է զուտ «տեխնիկական պահերով»:

Ավելի վաղ Կուստուրիցան տեղեկացրել էր, որ ինքը հայտ է ներկայացրել Կաննի փառատոնում իր ֆիլմը ներկայացնելու մասին մեկ օր նախատեսված վերջնաժամկետից ուշ: Սակայն շատ լրատվամիջոցներ կարծում են, որ մրցույթում Կուստուրիցայի կինոնկարը ընդգրկելու մերժման իրական պատճառը Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի նկատմամբ ռեժիսորի ունեցած հարգանքն է:

«Հարդագողի ճանապարհով» ֆիլմի իրադարձությունները անդրադառնում են 1992-1995թթ. բոսնիական պատերազմի իրադարձություններին, որտեղ գլխավոր դերերից մյուսը մարմնավորում է ինքը՝ էմիր Կուստուրիցան:
    Դիտվել է 315 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186