Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կրկնօրինակը կտեղադրվի քանդված բնօրինակի ավերակների մոտ

04.20.2016


Լոնդոնում պարաստել են Սիրիայի Պալմիրա քաղաքում Իսլամական պետության ահաբեկիչների կողմից պայթեցված Հաղթական կամարի կրկնօրինակը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Կրկնօրինակը պատրաստվել է հուշարձանի լուսանկարների հիման վրա՝ եգիպտական մարմարով: Ընդ որում աշխատանքների ժամանակ օգտագործվել են նաև 3D տեխնալոգիաներ:

Պալմիրայի հաղթական կամարը կառուցվել էր մեր թվարկության 2-րդ դարում և համարվում էր այս հին քաղաքի գլխավոր հուշարձաններից մեկը: Այն ընդգրկված էր UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Լոնդոնյան կրկնօրինակը Բրիտանիայի մայրաքաղաքի Թրաֆալգարյան հրապարակում կմնա 3 օր, որից հետո կճանապարհորդի աշխարհի քաղաքներով: Նախատեսված է, որ 2017 թ.-ին այն կտեղափոխվի Պալմիրա և կտեղադրվի քանդված բնօրինակի ավերակների մոտ:
    Դիտվել է 277 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485