Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարժանանան հատուկ սահմանված պարգևների

04.21.2016


ԱՄՆ-ում թատերական ոլորտի բարձրագույն «Թոնի» մրցանակաբաշխության հանձնաժողովը հայտարարել է, որ 2016 թ.-ին մրցույթի կողմից հատուկ սահմանված պարգևների կարժանանան երգերի տեքստերի հեղինակ Շելդոն Հերնիկը և բազմաթիվ անգամներ «Թոնիի» ներկայացված ռեժիսոր Մարշալ Վ. Մեսոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newyorktheatreguide.com»-ին: Այդ մրցանակները մշակութային գործիչներին կհանձնվեն 2016 թ.- հունիսի 12-ին Նյու-Յորքի «Beacon Theatre» թատրոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:

«Մեծ հաճույք է կյանքի ընթացքում լեգենդ դարձածներին պարգևատրել իրենց անսովոր գործունեության և բազմաթիվ նվաճումների համար: Պարոն Հերնիկը թատերական խաղացանկի համար ստեղծել է գեղեցկագույն և ճանաչելի ձեռքբերումներ, որոնք դարձել են սերունդների ուղեկիցներ, պարոն Մեսոնը Բրոդվեյին է պարգևել իր տասնյակ սրամիտ և մեծամասշտաբ տեսլակները: Մենք ուրախ ենք, որ դերակատարություն ունենք նրանց այսօրվա փառավորման պատմության մեջ»,- ասել է Բրոդվեյի լիգայի նախագահ Շարլոթ Սեն Մարթինը:
    Դիտվել է 274 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ