Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Ֆոկին. «Նախագահը նույնիսկ հայտարարել է, որ մշակույթը պետք է հավասար լինի պաշտպանությանը»

04.26.2016


Որոնողական արվեստը, փորձարարական թատրոնը մեր վաղվա օրն է: Այդ մասին նշել է Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի ղեկավար Վալերի Ֆոկինը, ում ծննդյան հոբելյանական 70 ամյակը այս տարի համընկել է իր ղեկավարած Ալեքսանդրինյան թատրոնի 260 ամյա տարելիցին:

Ըստ Ֆոկինի այսօր ռուսական իրականությունում պետության և թատրոնի միջև կոնֆլիկտը կայանում է այն բանում, որ պետական պաշտոնյանները սկսել են քննարկել, թե ինչին են փող տրամադրում, իսկ ինչին՝ ոչ:

Նա նշել է, որ, եթե այսօր փորձարարական թատրոնին զարգացման հնարավորություն չի տրվում, ապա «ի՞նչ պետք է անենք մենք վաղը»: Ֆոկինն ընդգծել է, որ ինքը, ով թվում է ֆինանսավորման խնդիրներ չպետք է ունենա, այդ հիմնախնդրին է բախվել Ալեքսանդրինյան թատրոնի նոր բեմում: «Մեզ ասում են վաստակեք ինքներդ,- նշում է Ֆոկինը և հարցնում,- բայց ի՞նչ եղանակով»:

Ռեժիսորը նշում է, որ կարելի է վաստակել միայն կոմմերցիոն թատրոնով: Բայց իրենց մոտ բոլորովին այլ խնդիրներ են դրված: Նա ասել է, որ «մշակույթը մեզանում ֆինանսավորվել է մնացորդային սկզբունքով: Վերջին տարիներին իրավիճակը սկսել է փոխվել, նախագահը նույնիսկ հայտարարել է, որ մշակույթը պետք է հավասար լինի պաշտպանությանը և տնտեսությանը»: Սակայն, ըստ Ֆոկինի, ամեն ինչ կրկին վերադարձել է իր հին վիճակին և դա ափսոսանք է առաջացնում:
    Դիտվել է 292 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ