Կինովարձույթի շուկան ընդարձակում են արդար մրցույթներ անցկացնելու շնորհիվ04.28.2016
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ցանկանում է, որ իրենց կինոթատրոններում ցուցադրվող ռուսական արտադրության ֆիլմերի տեսակարար կշիռը հասցվի 50 տոկոսի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ըստ նախարարի այսօր ռուսական ֆիլմերի բաժնեմասը 14-ից աճել ու հասել է 18 տոկոսի: Սակայն, ինչպես նշել է նա, «հիմա գործընթացը կանգ է առել, բայց մենք աշխատում ենք այն հասցնել 25 տոկոսի, թեև դրա լուծումը խելահեղ դժվար է»:
Մեդինսկին ասել է, որ դժվարությունը կայանում է այն բանում, որ այսօր պետական ներդրումները կինոարտադրության մեջ սկսած 2014թ.-ից, կրճատվել են և 6 մլրդ ռուբլուց հասել են 5 մլրդի: Նա ասել է, որ իրենց ողջ կինոարդյունաբերությանը տարվա կտրվածքով հատկացվող այդպիսի գումարն, անգամ, զիջում է հոլլիվուդյան մեկ բլոքբասթերի բյուջեին: Բայց, նույնիսկ, պետական ֆինանսավորման նվազման պայմաններում ռուսական բաժնեմասի ավելացումը կինովարձույթի շուկայում արձանագրված փաստ է: Դրան, ըստ նախարարի, հնարավոր է եղել հասնել նկարահանվող ֆիլմերի որակը բարձրացնելու, առավել լավ, կազմակերպված և արդար մրցույթներ անցկացնելու շնորհիվ: