Բրյուլովի կտավը ամուսինները ձեռք են բերել օրինական ճանապարհով04.28.2016
Ռուսաստանի Գերագույն դատարանը Գերմանիայի քաղաքացի Ալեքսանդր և Իրինա Փեֆզներներից բռնագրավել է կարլ Բրյուլովի «Քրիստոսը դագաղում» կտավը և վճիռ արձակել, որ այն հանձնվի Ռուսական թանգարանին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Այս գործի նյութերի համաձայն Բրյուլովի կտավը ամուսինները ձեռք են բերել օրինական ճանապարհով՝ Բրյուսելում: 2003 թ.-ին ամուսինը որոշել է այն տեղափոխել Ռուսաստան և վաճառել Ռուսական թանգարանին: Հետաքննության կարծիքվ նկարը գնահատվել է 9,4 մլն ռուբլի:
Սակայն իրավաբանները գտել են, որ նկարի սեփականատերը համաձայնության է եկել ռուս մաքսային ծառայողների հետ և այն Ռուսաստան է փոխադրել առանց անհրաժեշտ ձևակերպումների ու փաստաթղթերի կամ դրանց կեղծված տարբերակների հիման վրա: Այդ առթիվ, ըստ ՌԴ քրեական օրենսգրքի «Մաքսանենգություն» հոդվածի հատկանիշների հարուցվել է քրեական գործ և նկարը բռնագրավվել է:
Հետագայում դատարանը այդ գործը կարճել է վաղեմության ժամկետը լրանալու պատճառով, իսկ նկարը վերադարձրել օրինական տիրոջը: Սակայն դատարանի այդ որոշման հետ դատախազությունը չի համաձայնվել և պահանջել է նկարը վերադարձնելու մասով դատավճիռը համարել չեղյալ:
Ալեքսանդր Փեֆզների փաստաբանի կարծիքով «Քրիստոսը դագաղում» կտավի բռնագրավումը խախտել է այդ ամբողջ մաքսային և դատական քաշքշուկների հետ ոչ մի առնչություն չունեցած Իրինա Փեֆզների իրավունքները, որը նույնպես համարվում է այդ կտավի սեփականատեր:
Փաստաբանը որոշել է նկարը բռնագրավելու մասին դատավճիռը բողոքարկել ՌԴ Գերագույն դատարանի նախագահությունում: