Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վավերագրական ֆիլմ՝ թե ինչպես են ստիպում թշնամուն ընկրկել

05.02.2016


Համացանցի «youtube» հոսթինգում տեղադրվել է Արցախյան գոյամարտի վերջին խոշոր ընդհարմանը՝ 2016 թ.-ի ապրիլի 2-6-ին տեղի ունեցած պատերազմին անդրադարձող «Ձախողված բլիցկրիգ» ֆիլմը:

1994թ.- ի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարից հետո, 22 տարի անց հարաբերական խաղաղությունը խախտվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Սկսվեց հակամարտության նոր փուլը, որտեղ իրենց ներկայությունը արձանագրեցին նախկինում այս տարածքում դեռ չկիրառված ժամանակակից զենքի բազմաթիվ նոր տեսակներ:

Ֆիլմն անդրադառնում է այն հարցին, թե ինչու ժամանակակից առաջնակարգ զենքերով մինչև ատամները զինված ադրբեջանցիները ոչ միայն չկարողացան իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները, այլև ստիպված եղան ընկրկել զինվածությամբ իրենց զգալիորեն զիջող Արցախի պաշտպանության բանակի առջև:

Ֆիլմի հեղինակները իրենց ասելիքը կառուցել են փաստական կինոնյութի և ականատեսների ներկայացրած բանավոր խոսքի հիման վրա: Արդյունքում ստցվել է ոչ միայն պատումի տրամաբանական և հուզական յուրօրինակ շղթա , այլև իր գոյության համար մարտնչող հայ զինվորի և անկախ սեռից ու տարիքից բոլոր մաքառող մարդկանց «սովորական» հերոսությունը ներկայացնող վավերագրական պատմություն:

Տեսանյութեր

Դիտվել է 244 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ