Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվրատեսիլ»-ն առաջին անգամ կհեռարձակվի նաև ԱՄՆ-ում

05.04.2016

2016թ.-ին Եվրոպայում մասսայականություն վայելող «Եվրատեսիլ» երգի մրցույթն առաջին անգամ կհեռարձակվի նաև ԱՄՆ-ում: Այդ մասին Եվրոպական հեռարձակողների միության տարածած տեղեկատվութէյունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները դա կիրականացնեն ամերիկյան «Viacom» մեդիահոլդինգի համագործակցությամբ՝ «Logo» կաբելային հեռուստատեսության միջոցով, որն ունի մոտ 50 մլն-անոց հեռուստալսարան:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, «Logo» կաբելային հեռուստատեսությունը ԱՄՆ-ում ներկայացնում է սեռական փոքրամասնությունների շահերը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ի երգի մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում՝ մայիսի 14-ին:
    Դիտվել է 526 անգամ