Մահացել է ատրճանակի փողը քարկապով հանգուցած Կարլ Ֆրեդրիկ Ռեյթերսվերդը 05.05.2016
Շվեդիայում, կյանքի 82-րդ տարում, մահացել է իր յուրահատուկ աշխատանքներով աշխարհում մեծ հռչակ վայելող նկարիչ և քանդակագործ Կարլ Ֆրեդրիկ Ռեյթերսվերդը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ռեյթերսվերդն առավել հայտնի է իր «Առանց բռնության» քանդակով, որը պատկերում է փողը քարկապ հանգուցած ատրճանակ: Այդ գործը նա ստեղծել է 1980 թ.-ին, «The Beatles» լեգենդար համույթի անդամ Ջոն Լենոնի սպանությունից հետո: Այս աշխատանքը, 8 տարի անց տեղադրվեց Միացյալ ազգերի կազմակերպության շտաբ-բնակարանի առջև:
«Սրանից ավելի վեր բարձրանալ այլևս հնարավոր չի»,- այն ժամանակ հայտարարեց արվեստագետը:
Հիմա այդ աշխատանքը կարելի է տեսնել նաև Սթոքհոլմում, Մալմեում, Շվեդիայի մի շարք այլ քաղաքներում, ինչպես նաև Լոս-Անջելոսում, Լոզանում, Բեռլինում և Պեկինում:
Ռեյթերսվերդի մեկ այլ հայտնի աշխատանքն էլ «Պահպանեք մոլորակը» բրոնզե քանդակն է՝ տեղադրված շվեդական Բորոսա քաղաքում: Այն ներկայացնում է լատինական լեզվի բացականչական նշան՝ տեղադրված շրջանի մեջտեղում: Բացականչական նշանի կետի փոխարեն պատկերված է Երկիր մոլորակը:
«Նրա բոլոր գործերում առկա է վայելչագեղությունը, ինքնատիպ գաղափարը և խոր գեղագիտական զգացողությունը»,- կյանքից հեռացած վարպետի մասին ասել է նրա ընկերը և գործընկերը՝ Բենթ աֆ Քլինբերգը:
Իսկ Սթոքհալմի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Յոն Փետերի կարծիքով Կարլ Ֆրեդրիկ Ռեյթերսվերդը հետպատերազմյան ժամանակաշրջանի խոշոր արվեստագետներից մեկն է ոչ միայն Շվեդիայում, այլև ողջ աշխարհում: