Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բնակիչների կեսից ավելին նախընտրում են չմասնակցել «Եվրատեսիլ»-ին

05.06.2016


Բրիտանացիների կեսից ավելին կարծիք են հայտնել, որ լավ կլիներ իրենց երկիրը այդ երաժշտական մրցույթից դուրս գար: Այդ մասին «The Independent»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Հարցումները անցակցվել են սոցիալական ուսումնասիրություններ կատարող «YouGov» հայտնի գործակալության կողմից:

Համանման հարցումներ են անցկացվել նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում:

Ստացված տեղեկատվության արդյունքում պարզվել է, որ Մեծ Բրիտանիան շատ ավելի վատ է վերաբերում «Եվրատեսիլ»-ին, քան մյուս երկրները:

Հարցմանը մասնակցած բրիտանացիներից միայն 40 տոկոսն է կողմ արտահայտվել այդ մրցույթում իրենց երկրի մասնակցությանը:Ընդ որում, նրանց միայն 10 տոկոսն է «Եվրատեսիլ»-ը դիտում այնտեղ հնչող երաժշտության համար: Մեծամասնությանը պարզապես դուր է գալիս շոուն և հաղորդավարների մեկնաբանությունները:

Հիշեցնենք, որ 2016 թ.-ին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի նախորդ ստուգատեսում հաղթած երգիչի՝ Մանս Զելմերլոունի հայրենիքում՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Սա «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ երկրորդ անգամն է, որ մրցույթն անցկացվում է Սկանդինավյան երկրի մայրաքաղաքում գտնվող «Գլոբ» արենայում:
«Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 14-ին:

Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Իվետա Մուկուչյանը: Նա իր ելույթը կսկսի կիսաեզրափակիչ փուլից՝ 7-րդ համարի ներքո:
    Դիտվել է 325 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ