Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիմահարդարումը բեմ դուրս գալուց առաջ ստուգվում և ուղղվում է երկու անգամ

05.10.2016


Թեև մինչև հաջորդ ձմեռ դեռևս կես տարուց ավելի ժամանակ կա, բայց Նյու-Յորքում արդեն սկսել են նախապատրաստվել ավանդաբար անցկացվող ամանորի գլխավոր ՝ «Christmas Spectacular» ներկայացմանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Վերջին մի քանի տարիներին, ճիշտ է, փորձ է արվում հայտնի «The Rockettes» կարդաբալետի կողմից կատարվող այդ ներկայացումը ցուցադրել նաև այլ սեզոնների ժամանակ՝ գարնանը և ամռանը, սակայն, առայժմ, դրանք ձեռք չեն բերել այն մասսայականությունը, ինչպիսին լինում է ծննդյան տոների ժամանակ:

Ներկայացումը սովորաբար տեղի է ունենում Ռադիո-սիթի-մյուզիք-հոլում, որի համերգային դահլիճի հանդիսասրահը համարվում է աշխարհում ամենամեծը և տեղավորում է 6 հազար հանդիսական:

Հենց առաջին իսկ ներկայացումից սկսած, որը կայացել է 1932 թ.-ի դեկտեմբերի 27-ին, այս դահլիճը ձևավորվում է աներևակայելի շքեղությամբ և գեղեցկությամբ և ասես փոխլրացնելով իր սեփական կարդաբալետը հանդիսացող «The Rockettes» համույթի վարպետությանն ու արտիստիականությանը, անմոռանալի ակնթարթներ պարգևում հանդիսատեսներին: Հատկանշական է, որ կարդաբալետի խորեոգրաֆիան չի փոփոխվում սկասած 1933 թ.-ից:
Այս տարի շոու ներկայացումը կբեմադրի Միա Մայքլզը, ով համարվում է ամերիկացի ամենահայտնի խորեոգրաֆներից մեկը: Նա հանդիսատեսներին հայտնի արվեստագետ է, լավագույն հեռուստատեսային հաղորդումների «Էմմի» բարձրագույն մրցանակի դափնեկիր, «So You Think You Can Dance» մասսայական հեռուստաշոուի հայտնի դեմքերից մեկը: Նա պարային համարներ է պատրաստել Սելին Դիոնի, Մադոննայի, Թոմ Քրուզի, Ռիքքի Մարթինի, «Դյու Սոլեյ» կրկեսի համար և այլն:

«The Rockettes» կարդաբալետում հանդես գալը շատ պարուհիների երազանքն է: Այստեղ արտիստներին ընտրելու չափանիշները շատ խիստ են: Ստորև ներկայացնում ենք խմբի աշխատանքային վիճակագրությունից մի քանի փաստեր:


- Մեկ սեզոնի ընթացքում պարուհին այս խմբում օգտագործում է 16 զույգ դնովի (արհեստական) թարթիչներ, երկուական տուփ վառ-կարմիր շրթներկ և թարթիչների սևաներկ, 5 հատ եզրագծային մատիտ, երկու տուփ խոնավեցնող քսուկ, 3 փուփ մազերի փայլ, ինչպես նաև 3 դիմահարդարման վրձին և 300 հատ խոնավ անձեռոցիկ՝ գրիմը հանելու համար:

- Դիմահարդարումը բեմ դուրս գալուց առաջ ստուգվում և ուղղվում է երկու անգամ:

- Կարդաբալետն օգտագործում է 1400 զույգ զուգագուլպա:

- Յուրաքանչյուր պարուհու հասնում է 13 զույգ կոշիկ՝ նախատեսված տարբեր բեմերի համար: Կոշիկներից 3 զույգը բարձրակրունկ են, 3-ը՝ հաստ ներբաններով: Այն ապահովվում է նաև 2-ական զույգ մարզակոշիկներով, երկարաճիտ կոշիկներով, չեչոտկայի համար նախատեսված կոշիկներով և նավակ-կոշիկներ:

Տեսանյութեր

Դիտվել է 926 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ