Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե արմավենու ճյուղի» համար կպայքարի 20 ֆիլմ

05.11.2016


Այսօր, մայիսի 11-ին, երեկոյան ֆրանսիայում կմեկնարկի Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնը: Այն այս տարի այն կրում է «10-րդ մուսայի պարահանդես» խորագիրը և ընդհանուր առմամբ կտևի երկու շաբաթ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այս տարի համաշխարհային կինոարվեստի նշանավոր միջոցառումը կընթանա ոստիկանական խստացված վերահսկողության և անվտանգության արտակարգ նախապատրաստությունների ներքո: Ֆրանսիայի ՆԳՆ նախարար Բերնան Կազնևայի ասելով վտանգի մակարդակը, որին բախվում է կինոֆորումը «հիմա զգալիորեն ավելի բարձր է, քան երբևէ»:

Այս բարձր զգուշավորությունը կապված է նաև Ֆրանսիայում այսօր գործող արտակարգ դրության հետ, որը երկրում հայտարարվել է 2015 թ.-ի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Հիշեցնենք, որ այդ ժամանակ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհվեց 130 և վիրավորվեց 350 անմեղ քաղաքացի:

Չնայած ձեռնարկված խիստ միջոցառումներին, Ֆրանսիայի ուժային կառույցների պատասխանատուները վստահեցրել են, որ դրանք ոչ մի կերպ չեն անդրադառնա կամ խոչընդոտի կինոփառատոնի բնականոն աշխատանքի վրա:

Փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ 2 հազար կինոժապավեն: Դրանցից միայն 100-ն է ընտրվել կինոմրցույթի այս կամ այն ծրագրում ընդգրկելու համար: Իսկ գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» համար կպայքարի 20 ֆիլմ:

Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթին մասնակցելու համար հավաքվել են վերջին ժամանակների համար աննախադեպ թվով հայտնի կինոգործիչներ: Նրանց թվում են ռեժիսորներ Ջիմ Ջարմուշը, Պեդրո Ալմոդովարը, Փակ Չհան-Ուքը, Փոլ Վերխուվեն, Դարդենն եղբայները, Քեն Լոուչը և այլք:
    Դիտվել է 331 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ