Ծաղրածուի մոտ ամեն ինչ չի, որ «մաքուր» է ստացվել05.13.2016
Բրիտանական Բլեքվուդ քաղաքում չորեքշաբթի օրը «Zyair» կրկեսում կայացած ներկայացումը քիչ է մնացել ավարտվի ողբերգությամբ: Ներկայացման ընթացքում արենա հրավիրված 37 ամյա հանդիսատես Բեն Գենհեմի հետ ակրոբատիկական հնարք կատարող ծաղրածուի մոտ ամեն ինչ չի, որ «մաքուր» է ստացվել: Դրա հետևանքով տղամարդն ամենաանհարմար ձևով ուժգին բախվել է հատիկին և ուշակորույս եղել: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Այս վտանգավոր միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցի «youtube» հոսթինգում, որտեղ պատկերված են գրեթե բոլոր դրամատիկական մանրամասները:
Ավելի ուշ պարզվել է, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են գանգուղեղային և բազմաթիվ այլ վնասվածքներ : Մասնագետների գնահատմամբ Գենհեմը ոչ միայն հրաշքով փրկվել է մահից, այլև չի դարձել հաշմանդամ:
«Zyair» կրկեսի ղեկավարությունը ներողություն է խնդրել հանդիսատեսից և նրա ընտանիքից, նրան է վերադարձրել տոմսի արժեքը և նվիրել հաջորդ ներկայացման համար հրավիրատոմս: Միաժամանակ հայտարարվել է, որ ծաղրածուի հանդեպ կրկեսում նշանակվել է ծառայողական քննություն: