Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստեղծել այնպիսի բան, որը հնարավորություն կտար հասկանալ երկիրը

05.16.2016


«Այսօր մեր մեջ պակասում է հարգանքը հեղինակի նկատմամբ, այսինքն, նրա մտահղացումը հասկանալու անկեղծ ցանկությունը: Առավել հաճախ հանդիպում է ինքն իրեն արտահայտելու ռեժիսորի ցանկությունը»,- հայտարարել է ռուսաստանցի ճանաչված ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին օրերս Մոսկվայի Մոսսվետի թատրոնում իր բեմականացրած չեխովյան եռապատման պրեմիերայի առթիվ:

Նոր ներկայացումը ճանաչված ռեժիսորը պատրաստել է ռուս մեծ դասական Անտոն Չեխովի հանրայատ «Քեռի Վանյա», «Երեք քույրեր», և «Բալենու այգին» ստեղծագործությունների հիման վրա:

«Ես չեմ հիշում, որ երբևէ ինչ-որ տեղ, միաժամանակ, բեմադրվեն երեք չեխովյան պիեսներ, որոնք միավորված լինեն մեկ գաղափարով և արտահայտեն Ռուսաստանի կյանքի բոլոր և դրամատուրգի անձնական կյանքի փուլերը: Մեր համար շատ կարևոր էր ստեղծել այնպիսի բան, որը հնարավորություն կտար հասկանալ երկիրը՝ իսկական ռուս մարդու միջոցով»,- նշել է Կոնչալովսկին: Նա իր պատրաստած բեմադրության հեղինակային չափանիշները պահպանելու գաղափարական հենքի և մոտեցման մասին խոսելիս հիշել է մեկ այլ նշանավոր ռուսաստանցի ռեժիսորի՝ Գեորգի Տովստոնոգովի խոսքերը, ով նույնպես մեծ պատկառանքով ու սիրով է մոտեցել իր պատրաստած բեմադրությունների գրական տեքստերին՝ համոզված լինելով, որ «Եթե չկա սեր, ապա չկա նաև ներկայացում»: Կոնչալովսկին ընդգծել է, որ խոսքը այս դեպքում չի վերաբերում բեմի նկատմամբ ունեցած սիրուն, այլ «հերոսների և այն զգացմունքների մասին սիրուն, որոնք ներդրել է հեղինակը »:

Կոնչալովսկին ասել է, որ հենց դրանում էլ կայանում է իր ռեժիսորական խնդիրը՝ հասկանալ այն զգացմունքները, որոնք դրդել են հեղինակին ստեղծել պիես: «Պարտիտուրան գրել է Չեխովը, ես միայն դիրիժորություն եմ արել՝ երաժշտական գործիքները չփոխարինելով գրամեքենայով կամ զուգարանի կոնքով և չկրճատելով»,-նշել է Կոնչալովսկին: Նա ընդգծել է, որ մեր օրերում չգիտես ինչու է առաջացել այդ կրճատման միտումը: «Չէ որ Բեթհովենի ստեղծագործությունների միջից չեն հանում նոտաներ: Իսկ իմ համար Չեխովի պիեսները այդ նույն նոտաներն են»,- ասել է ռեժիսորը:

    Դիտվել է 368 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309>>հաջորդ