Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը կինոփառատոնն անվանել է «կոլեկտիվ անիմաստ հիստերիա»

05.16.2016


Պոռնոգրաֆիայի նկատմամբ հակվածության մեջ է մեղադրել Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն : Այդ մասին «nicematin.com»-ին դերասանի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

«Այսօր բոլորին կառավրում են փողերը, իսկ դա կապ չունի կինոյի հետ: Կանն արժանի չի որ իր հետ այդպես վարվեն: Ռոկկո Սիֆֆրեդին (իտալացի պոռնոդերասան-խմբ.) բարձրանում է Կաննի աստիճաններով, նրան ուղեկցում են իրենց մարմնի ինտիմ մասերը մի կերպ ծածկող շրջազգեստներով 2-3 աղջիկներ, և արդեն բոլորը խոսում են, միայն նրանցից, և հեռուստատեսությամբ էլ ցուցադրում են միայն նրանց: Դա մաքուր պոռնոգրաֆիա է»,- մեջբերում է մեկ այլ՝ «leparisien.fr» էլեկտրոնային պարբերականը:

Դերասանը կինոփառատոնն անվանել է «կոլեկտիվ անիմաստ հիստերիա»: Նա նաև ասել է, որ ցանկություն չունի գնալ ֆիլմերի պրեմիերային դիտումներին: Դեպարդիեն Կանն է ժամանել իր մասնակցությամբ նկարահանված «Տուր դե Ֆրանս» ֆիլմին աջակցելու համար:

Հիշեցնենք, որ Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է անցած շաբաթ՝ մայիսի 11-ին և կեզրափակվի մայիսի 22-ին:
    Դիտվել է 429 անգամ