Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայազգի երգչուհին դարձել է ոչ պաշտոնական «Օսկար»-ի դափնեկիր

05.17.2016

Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի սոպրանո, լիտվայում բնակվող հայազգի երգչուհի Հասմիկ Գրիգորյանը օրերս Լոնդոնում արժանացել է Միջազգային օպերային հեղինակավոր «The International Opera Award»-ի մրցանակին: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այդ մրցանակը օպերային արվեստի ոլորտում համարվում է ոչ պաշտոնական «Օսկար»: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունցել Լոնդոնի Սավոյ թատրոնում:

Հատկանշական է այդ պատվավոր Մրցույթի «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում Հասմիկ Գրիգորյանը (սոպրանո) հադթանակ է տոնել իր ծննդյան 35-ամյակի տարեդարձի օրը՝ մայիսի 12-ին:

Օպերային արվեստը և դասական երաժշտությունն առավել մասսայականացնելու կոչված «The International Opera Award» մրցանակաբաշխությունն առաջին անգամ տեղի է ունեցել 2013թ.-ին:

Տեսանյութեր

Դիտվել է 327 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196