Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գավառը և թատերական կենտրոնները ուղիղ հաղորդակցություն են հաստատել

05.18.2016


«Տեատրալնայա Ռոսիա« («Թատերական Ռուսաստան) դաշնային նախագծի շրջանակներում թատերական կենտրոնների լավագույն ներկայացումները հասանելի են դարձվում նաև երկրի գավառներում ու ծայրամասային բոլոր այն բնակավայրերում, որտեղ գործում են ժամանակակից կապի միջոցները:

Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի պաշտոնական կայքը «այժմ հյուրախաղերից բացի, համացանցով օն-լայն հեռարձակելու միջոցով հնարավորություն է ստեղծվել մեր ներկայացումները դիտել նաև երկրի կինոթատրոնների էկրաններին...»:

Օրինակ, մայիսի 18-ին այդ ձևաչափով երեկոյան 19:00-ին Ռուսաստանի ավելի քան 60 քաղաքների կինոթատրոններում ուղիղ հեռարձակմամբ հանդիսատեսները կարող են դիտել մոսկովյան նշանավոր «Մայակովկայի» «Բերդիչև» ներկայացումը՝ ըստ Ֆրիդրիխ Գորնշտեյնի նույնանուն պիեսի: Այն անդրադառնում է 30-թթ- ականներին, կազմված է 6 դրվագից և պատկերում է 68 աղմկահարույց դեպք՝ Նիկիտա Կոբելևի բեմադրությամբ: Ի դեպ, ներկայացումը ընթացիկ թատերաշրջանում ցուցադրվում է վերջին անգամ:

«Տեատրալնայա Ռոսիա»-ն սոցիալական նախագիծ է, որը նպատակ ունի Ռուսաստանի ամենատարբեր քաղաքների հանդիսատեսներին ներկայացնել Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի թատրոննների լավագույն աշխատանքները: 2016թ.-ին այդ ծրագիրը կիրականացվի Ռուսաստանի կենտրոնական տարածաշրջաններում, ինչպես նաև Ուրալում, Հյուսիս-Արևմտյան որոշ տարածաշրջաններում և Հյուսիսային Կովկասում:
    Դիտվել է 884 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ