Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

4 օրերի ընթացում կարող է վերածվել համաշխարհային լուսանկարչության մայրաքաղաքի

05.19.2016


Բրիտանիայի մայրաքաղաքում բացվել է «Photo London» երկրորդ միջազգային տոնավաճառը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ 80 ցուցասրահներ: Միջոցառման ծրագրում նախատեսված են նաև գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, կինոդիտումներ և վարպետաց դասեր հայտնի լուսանկարիչների և լուսանկարչական արվեստի մասին գրքերի հեղինակների ղեկավարությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Հիմնական ցուցադրանքը ներկայացված է Լոնդոնի «Սոմերսեթ հաուս» հայտնի շենքում: Այստեղ այցելուները կարող են տեսնել ամենատարբեր ոճով և ժանրերով ստեղծագործող լուսանկարիչների գործեր: Հատկապես մեծ է հետաքրքրությունը լեգենդար լուսանկարիչ Դոն Մաքքալինի աշխատանքների նկատմամբ, ով ժամանակին եղել է աշխարհի գրեթե բոլոր անհանգիստ գոտիներում՝ Վիետնամում, Կամբոջայում, Կոնգոյում, Սիրիայում: Նրա աշխատանքների շարքում ուշագրավ են նաև լոնդոնյան թափառաշրջիկների կյանքի վավերացրած կադրերը:

«Երբ ես ձեռքս վերցրեցի լուսանկարչական սարքը, հասկացա, որ լուսանկարչի աշխատանքը այնքան էլ ուրախ զբաղմունք չի: Շուրջ բոլորը քիչ չեն այնպիսի բաները, որոնք պարզապես չպետք է լինեին: Յուրաքանչյուր լուսանկարն իմ համար կարևոր է, որովհետև այն բանի վկայությունն է, որ մարդկանց կյանքում ինչ-որ բան խախտվել է: Եվ իմ պարտքն է ցույց տալ հենց այդ: Նայելով այդ լուսանկարները և դրանք միանգամից ընկալել, այնքան էլ հեշտ չի և ինձ էլ այդպիսի աշխատանքը հեշտությամբ չի տրվում»,- ասել է Դոն Մաքքալինը:

Ավելացնենք, որ այս տարի անցկացվող «Photo London» տոնավաճառը թվով երկրորդն է: Առաջին անգամ այս ձևաչափով միջոցառում Բրիտանիայի մայրաքաղաքում կազմակերպվել է 2015 թ.-ին: Այն այնքան մեծ հաջողությամբ է անցել, որ կազմակերպիչները վստահ են, որ դա իրենց քաղաքը կարող է վերածվել համաշխարհային լուսանկարչության մայրաքաղաքի, իհարկե որոշ վերապահումով՝ եթե ոչ ամբողջ տարվա կտրվածքով, ապա, գոնե, այն 4 օրերի ընթացում, երբ տեղի է ունենում այս տոնավաճառը:
    Դիտվել է 649 անգամ