Ինչպես պահպանել ամուսնական սերը05.31.2016
Հոլլիվուդյան հայտնի դերասան Ջոն Մալկովիչը կնկարահանվի Ռուսաստանում ստեղծագործող կինոռեժիսոր Անա Մելիքյանի «Սիրո մասին-2» հանդեսում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «izvestia.ru»-ին:
«Մեր հաջորդ հանդեսը կրկին նույնի մասին է, դասախոսություն «Ստրելկայում», հինգ նովել սիրո մասին, բայց հիմա այն կնկարահանեն տարբեր ռեժիսորներ»,- ասել է Մելիքյանը:
Մալկովիչը այդ կինոհանդեսում կկատարի դասախոսի դերը, ով պատմում է այն մասին, թե ինչպես պետք է պահպանել ամուսնական սերը: Կինոռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլու կողմից նկարահանվելիք նովելում Մալկովիչի հետ հանդես կգա նաև ռուսաստանցի հայտնի դերասանուհի Ինգեբորգա Դապկունայտեն:
Հիշեցնենք, որ Աննա Մելիքյանի նկարահանած «Սիրո մասին» առաջին ֆիլմը Ռուսաստանում 2015 թ.-ին ճանաչվել է լավագույն կինոնկար և արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի:
62 – ամյա ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը երկու անգամ առաջադրվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Կարդալուց հետո վառել», «Վտանգավոր կապեր», «Լինել Ջոն Մալկովիչ» և այլն: