Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆինանսական ճգնաժամը կամ պատժամիջոցները չեն կարող խանգարել երիտասարդներին

06.02.2016

Այսօր Մերձմոսկվայում գտնվող Զվենիգորոդ քաղաքում կբացվի Ռուսաստանի թատերական գործիչների միության 10-րդ միջազգային ամառային թատերական դպրոցը, որին ընդհանուր առամբ կմասնակցեն 30 երկրներից և Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած 87 երիտասարդ դերասաններ և դերասանուհիներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Ես մեր դպրոցը կանվանեի իր տեսակի մեջ միջազգային հարաբերությունների թատերական ինստիտուտ: Հենց մեր մոտ՝ Զվենիգորոդում ամբողջ աշխարհից հավաքված երիտասարդ մարդիկ ծանոթանում են ռուսական մշակույթին: Նրանք մի ամբողջ ամիս խոսում են ռուսաց լեզվով, վարպետության դասեր են առնում և իրենց համար բացահայտում ռուսական թատրոնի աշխարհը: Ես վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր հյուրընկալվում են մեր մոտ, հայրենիք են վերադառնում ոչ միայն ստեղծագործելու հարուցիչով, այլև Ռուսաստանի նկատմամբ սիրով»,- ասել է ՌԴ թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը:

Ըստ Կալյագինի, ֆինանսական ճգնաժամը, իրենց երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները չեն խանգարել աշխարհի տարբեր վայրերից այստեղ հավաքվելու մտադրություն ունեցող երիտասարդներին: Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ երիտասարդությանը, ստեղծագործելուն և արվեստին չեն կարող խանգարել և ոչ մի խոչընդոտ:
Ամառային միջազգային թատերական դպրոցի ծրագիրը կազմված է երեքշաբաթյա ուսումնական կուրսի շրջանակներով: Դրանից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենում սովորած նյութի արդյունքի ցուցադրություն:

Միացյալ կրթական գործընթացի շրջանակներում իրականացվում է տարբեր ժանրի 5 ներկայացումների ՝ 2 դրամատիկական, մեկ տիկնիկային, մեկ խորեոգրաֆիական բեմադրություն և փողոցային փերֆորմենս, որը կցուցադրվի Մոսկվայի փողոցներում:

Դասերից բացի ամառային թատերական դպրոցի մասնակիցները ստեղծագործական հանդիպումներ կունենան ռուսաստանցի և արտասահմանցի թատերական հայտնի գործիչների հետ, կդիտեն մոսկովյան թատրոնների ներկայացումներ, կայցելեն թանգարաններ և այլն:
    Դիտվել է 340 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ