Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որտեղ մի ժամանակ գտնվում էր էմիգրանտներին ընդունող Նյու-Յորքի կենտրոնը

06.02.2016

Հոլլիվուդյան հայտնի դերասան Ռոբեր դե Նիրոն թողարկել է իր առաջին երաժշտական ձայնապնակը, որը ստացել է «Ellis» անվանումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Հինդի-երաժիշտ Woodkid-ի և կոմպոզիտոր Նիլս Ֆրամի համագործակցությամբ ստեղծված ալբոմն, ըստ էության, կոնցեպտուալ է և լրացնում է ֆրանսիացի փողոցային նկարիչ JR-ի նկարահանած կարճամետրաժ կինոնկարը: Նշենք, որ JR-ի իսկական անունը, ինչպես և բրիտանացի գրաֆիստ Բենքսիինը, այդպես էլ հանրության համար մինչև այսօր անհայտ է:

Ինչևէ, բայց կինոժապավենը և ձայնապնակը պատմում են էմիգրանտների մասին, որոնք ԱՄՆ են եկել 1920-ական թվականներին:

Այս նախագծի «Ellis» անվանում Հուդզոնի ծովախորշում գտնվող այն կղզիներից մեկի անունն է, որտեղ մի ժամանակ գտնվում էր էմիգրանտներին ընդունող Նյու-Յորքի կենտրոնը:

Ավելացնենք, որ կինոնկարի պրեմիերան կկայան մեկ ամիս հետո՝ հուլիսի 2-ին՝ Լոնդոնի «Barbican» կենտրոնում: Ալբոմը վաճառքի կհանվի 6 օր անց, հուլիսի 8-ին, իսկ ողջ հասույթը կտրամադրվի էմեգրանտների օգնության «Sea Watch» հիմնադրամին:
    Դիտվել է 342 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229