Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աղմկալից «Լիրը» գնահատվում էր դրական ու բացասական ծայրահեղ չափանիշներով

06.03.2016

2011 թ.-ից Սանկտ-Պետերբուրգի «Պրիյուտ կոմեդիանտա» թատրոնի համար արքա Լիրը միջնադարյան եվրոպական տարածքից տեղափոխել է 1944-45 թվականներ, իսկ անգլիացի մեծ դրամատուրգ Ուլյամ Շեքսպիրի նույնանուն հայտնի պիեսի գործողություններն էլ տեղի են ունենում միմյանց նկատմամբ պատերազմական իրավիճակում գտնվող ԽՍՀՄ-ում և Գերմանիայում:

Բացի այդ պետերբուրգյան ներկայացման մեջ այդ հայտնի պիեսի դասական հերոսների հետ մեկտեղ բեմ են դուրս գալիս նաև արարիչ Զորոաստրը և Եվրոպայի դեսպան պարոն Զարատուստրան, գեներալ Սեմյոն Միխայլովիչ Կորնուելը (խորհրդային հայտնի մարշալ Բուդյոննու նմանությամբ), գրող Սամուիլ Յակովլևիչ Գլոստերը ( հայտնի գրող Սամուիլ Մարշակի նմանությամբ) և դոկտոր Լունցը ( պատմական իրականության մեջ՝ ՊԱԿ-ի գնդապետ, հոգեբան, ԽՍՀՄ-ում պատժիչ հոգեբանության հեղինակը):

Սանկտ-Պետերբուրգցի դերասանները որոշ ընդմիջումից հետո, կրկին անդրադարձել են մոսկվացի հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի այս ոչ ստանդարտ բեմադրությանը և դրա թարմացված տարբերակը հունիսի 5-ին և 6-ին կներկայացնեն նրա հայրենի քաղաքում՝ Մոսկվայի «Ստանիսլավսկի» էլեկտրաթատրոնում:

Նշենք, որ բոգոմոլովյան «Լիրը» պետերբուրգյան թատերխմբի ներկայացմամբ մեծ աղմուկ էր առաջացրել և գնահատվում էր դրական ու բացասական ծայրահեղ չափանիշներով: Սակայն դա նաև ռեժիսորի համար վերածվեց բեկումնային ստեղծագործական նիշի՝ դարձնելով նրան ժամանակակից ռեժիսուրայի և հեղինակային թատրոնի առաջնորդներից մեկը:

Ի դեպ, Կոնստանտին Բոգոմոլովի «Լիրը» համառուսաստանյան «Զոլոտայա մասկա» մրցանակաբաշխության թեկնածու է «Լավագույն կնոջ դերակատար», «Լավագույն ներկայացում փոքր դրամայի ձևի մեջ» և «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգերում:

«Լիրը» ներկայացվել է նաև ՝ ռուսական և միջազգային մի շարք թատերական բազմաթիվ փառատոներում:
    Դիտվել է 329 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ