Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սպիվակովի փառատոնում բառերով չարտահայտվածը կլրացվի երաժշտությամբ

06.06.2016

Ռուսաստանի Պերմ քաղաքում մեկնարկել է «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» 7-րդ միջազգային փառատոնը: Փառատոնին բացմանը ներկա գտնվողների թիվն այնքան մեծ է եղել, որ կազմակերպիչները «Վիրտուալ համերգային դահլիճ» նախագծի շրջանակներում կազմակերպել են նաև օնլայն հեռարձակում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Փառատոնի բացման ժամանակ Սպիվակովը հանդես է եկել ոչ թե նվագախմբի դիրիժորի իր սովորական դերում, այլ որպես ջութակահար: Նրա կատարմամբ հնչել է Մոցարտի ջութակի երկրորդ կոնցերտը, իսկ նրա հետ հանդես եկող Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել է էստոնացի դիրիժոր Միխայիլ Գերտսը:

Այսօր կմեկնարկի փառատոնի երկրորդ օրը, որը նվիրված է մեծ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400 ամյակին: Համերգադահլիճում Շեքսպիրի հիշատակին այսօր հնչեցվելիք նրա ստեղծագործություններում բառերով չարտահայտվածը կլրացվի Փերսելի, Բրիթթենի, և Ֆրանկո Ձեֆերելիի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի համար Նինո Ռոթայի գրած մեղեդիներով: Կկատարվեն նաև մեծ դրամատուրգին նվիրված ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, ելույթ կունենան Ուրալի տարածաշրջանի խոստումնալից երաժիշտ կատարողներ, որոնց մասնագիտական կարողությունների զարգացումը մշտապես գտնվում է Վլադիմիր Սպիվակովի ուշադրության կենտրոնում:

Ավելացնենք, որ Պերմի փառատոնի շրջանակներում, ընդհանուր առմամբ, տեղի կունենա 6 համերգ:



Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը՝ Սպիվակով, Շեքսպիր
    Դիտվել է 377 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189