Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրությունը «ծնվել է» մի նկուղում, որտեղ կավից քանդակներ էին անում

06.06.2016

Մոսկվայում այսօր իր վերջնագիծը հատեց «Կրասնայա պլոշչադ» («Կարմիր հրապարակ») գրքի 2-րդ փառատոնը:

«Այս տարի փառատոնին մասնակցում են ավելի մեծ թվով մարդիկ: Հետաքրքրությունը ավելի մեծ է եղել գրքի հանդեպ, ավելի շատ հրատարակչություններ են մասնակցել, առավել շատ միջոցառումներ են տեղի ունեցել»,- ասել է միջոցառման կազմկոմիտեի նախագահ Վլադիմիր Գրիգորևը:

Նա նաև նշել է, որ փառատոնի կազմակերպման ժամանակ իրենք հաշվի չէին առել «մի շարք մանր» հանգամանքներ: Որպես օրինակ Գրիգորևը նշել է այն, որ կազմակերպիչները «պատրաստ չեն եղել այն փոթորկալից քամուն, որը ինչ-որ բան է խախտել» իրենց միջոցառման բնականոն ընթացքի մեջ, կամ որ պատրաստել են ոչ բավարար քանակությամբ ֆիրմային ծրարներ... Սակայն Գրիգորևը ընդգծել է, որ դրանք ուղղելի թերացումներ են, իսկ կարևորն այն է, որ ցուցադրանքում առկա գրքերի պահանջարկը շատ մեծ է եղել և դրանք ձեռք բերելու համար այցելուների հերթեր են գոյացել:

Ի դեպ, փառատոնի շրջանակներում, անցկացման վայրում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում, ցուցադրվել է «Մենք բոլորս հունցված ենք միևնույն կավից» ներկայացումը: Այն պատրաստել էր «Բարությամբ հաղթիր չարին» միջազգային շարժումը:

Բեմադրությունը «ծնվել է» մի նկուղում, որտեղ երիտասարդ մարդիկ կավից ինչ-որ իրեր էին պատրաստում կամ քանդակներ անում: Դրան մասնակցել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ մարդիկ, որոնք ինչ-որ հատուկ պահանջարկներ ունեն, բեմի կամ էստրադայի աստղեր են:

Նրանց նպատակը մեկն է եղել՝ հասցնել բոլորի հոգուն ու գիտակցությանը այն գաղափարը, որ մարդիկ բացարձակ միևնույն արարչի զավակներն են, իսկ արարչի կամքն այն է, որ մարդիկ գտնեն միմյանց հետ առողջ հաղորդակցվելու, միմյանց հարգելու, հասկանալու ձևերը, ընդունեն այլոց որպես այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ անկախ մաշկի գույնից, սոցիալական դիրքից, ֆիզիկական առանձնահատկություններից և այլ տարբերություններից:

Նշենք, որ Ռուսաստանի կառավարությունը պետբյուջեից գրքի փառատոնին էր հատկացրել 30 մլն ռուբլի:

«Կրասնայա պլոշչադ» գրքի փառատոնը մեկնարկել էր հունիսի 3-ին:
    Դիտվել է 921 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ