Ռ. Լիտվինովա. «Մենք գտնվում ենք նոր հանճարի սպասման մեջ»06.07.2016
Նախօրեին՝ հունիսի 6-ին, Սոչի քաղաքի Ձմեռային թատրոնում բացվել է ռուսական կինոյի գլխավոր ստուգատեսը՝ «Կինոտավր»-ը: Այն թվով 27-րդն է և ինչպես նշել է հանդիսավոր բացման արարողությունը վարող դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր Ռենատա Լիտվինովան. «Մենք գտնվում ենք նոր հանճարի սպասման մեջ և այդ հույսը երբեք չի լքում մեզ»: Ըստ նրա «Կինոտավրը» հետխորհրդային տարածքում կինեմատոգրաֆիական իրադարձությունների մեջ կարևորներից մեկն է:
Փառատոնի առաջին դափնեկիրը դարձել է ռեժիսոր Սերգեյ Բոդրովը: Նա այդ պատվին է արժանացել «Համաշխարհային և ռուսական կինեմատոգրաֆիայի մեջ ունեցած գեղարվեստական ներդրման համար» :
«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ իմ ներդրումը կինեմատոգրաֆում համեստ է: Էյզենշտեյնը և Գայդայը շատ ավելի ծանրակշիռ ներդրումներ են արել, քան ես: Բայց և այնպես այս մրցանակին լուրջ եմ վերաբերվում, շատ երախտապարտ եմ և կաշխատեմ չհիասթափեցնել հանդիսատեսներին և նկարահանել էլի մի քանի կինոնկար»,- ստանալով մրցանակը ասել է Սերգեյ Բոդրովը:
27-րդ «Կինոտավր»-ի հիմնական մրցույթին մասնակցում են 14 ֆիլմ, որոնցից 9-ը դեբյուտային են: Կինոփառատոնը կշարունակվի մինև հունիսի 13-ը: