Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պարզվեց, որ անսովոր «Լիր»-ին շատերն են կարոտել

06.08.2016


Ռուսական թատրոնի յուրօրինակ, քնննադատների ու հանդիսատեսների շրջանում իր ներկայացումներով սովորաբար իրարամերժ կարծիքներ առաջացնող ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը օրերս հայտարարել է, որ իրենց երկրում թատրոնը «գոյություն ունի եվրոպական թատրոնին հավասար», քանի որ վերջին 10 տարիներին այն կատարել է հզոր թռիչք: Համաձայնելով այդ որակման հետ, «teatral-online.ru» թատերական կայքը վկայակոչելով այս ռեժիսորի երկրպագուներին, ավելացնում է, որ նման «հզոր թռիչքը» հնարավոր է դարձել նաև շնորհիվ հենց Բոգոմոլովի:

Ռեժիսորի մասին ռուսական լրատվամիջոցները օրերս կրկին հիշել են՝ կապված Սանկտ-Պետերբուրգի «Պրիյուտ կոմեդիանտա» թատրոնում նրա բեմադրած «Լիր» ներկայացման հետ, որը հունիսի 5-ին և 6-ին Մոսկվայի լեփ լեցուն լցված «Ստանիսլավսկի» Էլեկտրաթատրոնում կրկին ներկայացվեց հանդիսատեսներին:
Այս տրագիկոմեդիական գրական կոմպոզիցիայում ռեժիսորը հմտորեն միմյանց է հարմարեցրել Ցելենի, Նիցշեի, Մարշակի, Շալամովի տեքստերը և անշուշտ անմասն չի թողել նաև Շեքսպիրին: Նշենք, որ ներկայացումը Բոգոմոլովը պատրաստել է դեռ 2011 թ.-ին, սակայն պետերբուրգյան ցուցադրությունից հետո երկար ժամանակ այլևս բեմ չէր բարձրացվում, թեև հասցրել էր Լիրի գլխավոր դերում հանդես եկող Ռոզա Խայլուրինային դարձնել ռուսական թատրոնի «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր:

Թե ինչու էր որոշել այդ հաջողություններն արձանագրած ներկայացումը փակել, Բոգոմոլովը պատասխանում է հակիրճ՝ ստեղծագործական պատճառներով: Սակայն, պարզվեց, որ նրա «Լիր»-ին շատերն են կարոտել և դա հաստատվեց մոսկովյան բեմում ներկայացման նոր ցուցադրության ժամանակ:

Նշենք, որ Սանկտ-Պետերբուրգում «Լիր»-ը, սեպտեմբերից կցուցադրվի պարբերաբար, անշուշտ, «Պրիյուտ կոմեդիանտա» թատրոնում, որը կապիտալ վերանորոգումից հետո մայիս ամսից կրկին բացել է դռները հանդիսատեսների առջև:
    Դիտվել է 831 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ