10 ամյա աղջնակը Ջուլիետային խորհուրդ է տվել ավելի հանդուգն լինել06.13.2016
Մոսկվայի պատմամշակութային կառույցներից մեկում՝ Սալտիկով-Չերտկովների առանձնատանը անգլիացի մեծ դրամատուրգի մահվան 400 ամյակի առթիվ օրերս բացված «Շեքսպիր (գաղտնիք) 400» ինտերակտիվ ցուցահանդեսում Ռուսաստանի փոստը բացել է առանձին բաժին, որը կրում է «Փոստը՝ Ջուլիետային» անունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «m24.ru»-ին:
Ցուցահանդեսի փոստային բաժանմունքի իմաստն այն է, որ այցելուները կարող են բացառիկ փոստային բացիկներին հանձնել շեքսպիրյան Ջուլիետայի մասին իրենց զգացմունքներն ու մտքերը, ապա այդ նամակները նետել հին փոստարկղի մեջ:
Ասենք որ, այս ցուցահանդեսային ձևաչափով նամակների հեղինակները եթե հետադարձ հասցե թողնեն, ապա շատ հավանական է, որ չքնաղ իտալուհուց ստանան պատասխան:
Նամակագիրները հիմնականում դպրոցահասակ պատանիներ ու աղջիկներ են, որոնք Ջուլիետային ձոնում են բանաստեղծություններ կամ նրանից սիրո մասին ինչ-որ պարզաբանումներ են խնդրում, նաև իրենք են ինչ-որ խորհուրդներ տալիս:
Օրինակ Մարգարիտա անունով մի պարմանուհի փորձում է պարզել, թե ինչ է սերը, իսկ Պոլինա անունով մի 10-ամյա աղջնակ էլ նկատել է, որ Ջուլիետան Ռոմեոյի համար «շատ լավ» զույգ է և խորհուրդ է տվել նրան ավելի հանդուգն լինել:
Այցելուների այսպիսի նամակները ինչ-որ ժամանակ կներկայացվեն ցուցահանդեսում, ապա կուղարկվեն Վերոնա՝ Ջուլիետայի հայրենի քաղաք: