Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակը շնորհվեց «Արթնացրու ինձ» ֆիլմի երաժշտության հեղինակներին06.14.2016
Նախօրեին Սոչիում ավարտվեց «Կինոտավր» Ռուսական կինոյի բաց փառատոնը:
Գրան-պրին շնորհվեց Օքսանա Կարասի «Լավ տղա» ֆիլմին, որը պատմում է իր տարիքին ոչ հատուկ ինքնավստահություն ունեցող 10-րդ դասարանցի տղայի մասին: Իսկ լավագույն ռեժիսորի մրցանակը ժյուրին շնորհեց «Աշակերտը» ֆիլմի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Նշենք, որ «Կինոտավր» մրցանակաբաշխության անվանակարգերում կա նաև ազգությամբ հայ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի պատվին սահմանված մրցանակ, որ շնորհվում է կինոնկարում հնչող լավագույն երաժշտության համար: «Կինոտավր 2016»-ում այդ մրցանակը շնորհվեց ֆրանսիացի ռեժիսոր, ծագումով ռուսաստանցի Գիյոմ Պրոցենկոյի «Արթնացրու ինձ» ֆիլմի երաժշտության հեղինակներին:
«Կինոտավր» ռուսական կինոյի 27-րդ փառատոնը այս տարի կայացավ Հունիսի 6-13-ին, ինչպես և նախորդ բոլորը՝ Սոչի քաղաքում: Այն բաց ստուգատես է և ծովափնյա այս քաղաքում անցկացվում է տարին մեկ անգամ՝ սկսած 1991 թ.-ից: Կինոփառատոնի նախագահն է պրոդյուսեր Ալեքսանդր Ռադնյանսկին: Փառատոնի շրջանակներում անցկացվում է մրցույթ լիամետրաժ և կարճամետրաժ խաղարկային կինոյի ոլորտներում: Այստեղ իրականացվում է նաև ժանրային կինոժապավենների ծրագիր, հատուկ կինոցուցադրություն ոլորտի տարբեր բնագավառները ներկայացնող արտասահմանցի հյուրերի համար,ինչպես նաև կազմակերպվում են հատուկ և հետհայաց կինոդիտումներ: