Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվայի կողերը» նախագծի շրջանակներում ցուցադրվել է «Էֆ-ի ձայները» վավերագրական ներկայացումը

06.14.2016


Սանկտ-Պետերբուրգում նախօրեին ավարտվեց «Եվայի կողերը» խորագրով միջազգային փառատոնը՝ կանանց նկատմամբ իրականացվող խտրականության և բռնության թեմայով: Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է բռնության զոհ դարձած մի կնոջ պատմածի հիման վրա ստեղծված և «Էֆ-ի ձայները» վերնագրով վավերագրական ներկայացումը : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

«Ցավում էր, Ամեն ինչ կծկվում էր ներսումս: Նա ինձ խեղդամահ լինելու աստիճանի էր հասցնում: Կարծես այդ ամենը քեզ հետ կատարվելիս չլիներ: Նա սպառնում էր կոտրել իմ բոլոր իրերը և ծեծել ինձ»,- ասում է հերոսուհին:

Այս պատմության հիմքում ընկած են վստահության հեռախոսով և անձնական հանդիպումների ժամանակ ֆին կանանց կողմից փոխանցված պատմություններ: Բեմում հանդես են գալիս ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ, այնպես էլ կենցաղում բռնության հանդիպած սովորական կանայք:

«Ես միացել եմ այս նախագծին, երբ հասկացա, որ կանանց նկատմամբ կենցաղային և սեռական բռնության վիճակագրությունը Եվրամիության մյուս երկրների հետ համեմատած Ֆինլանդիայում անցնում է բոլոր սահամանները»,- ասել է նախագծի մասնակից կանանցից մեկը՝ Անիտա Փարրին:

Իսկ նախագիծը համակարգող Անաստասիա Թրիզնին նշել է, որ կանանց պաշտպանությանն ուղղված այս և այլ գեղարվեստական նախագծերը իրականացվում են Ֆինլանդիայում, Ղազախստանում և Ռուսաստանում: «Ընդամենը երկու ամսվա ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, ներկայացումներ, փողոցային ակցիաներ, որոնք լուսաբանում են կենցաղային և ընտանեկան բռնությունները: Վաղուց հասկանալի է դարձել, որ նման խնդրի գոյությունը հաստատող հոդվածները և ռեպորտաժները բավարար չեն: Թատրոնի միջոցով, տարբեր արվեստների տեսակներով այս հիմնախնդրի նկատմամբ ուշադրությունը կարելի է հրավիրել բոլորովին նորովի»,- ընդգծել է Անաստասիա Թրիզնին:

Անաստասիա Թրիզնին պետերբուրգցի դերասանուհի և ռեժիսոր է: «Եվայի կողերը» նրա և նրա համաքաղաքացի, կանանց իրավունքների ակտիվ պաշտպան Լեդա Գարինայի առաջին խոշորամասշտաբ ձեռնարկն է: «Մենք սկսեցինք իրականացնել բոլոր ցանկացողների համար բաց վարպետաց դասեր, որպեսզի մարդիկ կարողանային այնտեղ գալ և իրենց մարմնի, սոցիումում և իրենց կյանքում կատարվողի վերլուծության միջոցով աշխատել այդ հիմնախնդիրների վրա և գտնել պատասխաններ, ինչպես իրենց, այնպես էլ ուրիշներին օգնելու համար»,- ասել է նախագծի համակարգողը:
    Դիտվել է 302 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ