Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որոշել է հեռանալ աշխարհիկ կյանքի ունայնությունից

06.15.2016

Բոլլիվուդի դերասանուհի և մոդել Սոֆիա Հայաթը, ում ճանաչում է բերել «Թիթեռնիկի օրագիրը» ֆիլմը, փոխել է իր անունը և այսուհետ կարձագանքի մայր Հայա Սոֆիա անվանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vmireteatra.ru»-ին:

Այս անվանափոխությունը կապված է այն բանի հետ, որ դերասանուհին որոշել է հեռանալ աշխարհիկ կյանքի ունայնությունից և դառնալ միանձնուհի:

Իր նոր կյանքի ձևաչափին անցնելու մասին մայր Հայա Սոֆիան հայտարարել է այդ նպատակով հատուկ հրավիրված մամլո ասուլիսում: Հենց լրագրողների ներկայությամբ էլ միանձնուհու վերափոխված նախկին դերասանուհին վերջնականապես հրաժեշտ է տվել իր սիլիկոնային իմպլատանտներին: Նա սեփական կրծքերից հեռացված սիլիկոնային բարձիկները ցուցադրել է մամլո ասուլիսի մասնակիցներին, հայտարարել, որ իրեն սեռական կյանքն այլևս չի հետաքրքրում և այդ մասին նաև գրառում է կատարել սոցիալական ցանցում:

Բոլլիվուդյան գեղեցկուհու այս քայլը բոլորը չի որ միանշանակ են գնահատել: Շատերն, օրինակ, այն կարծիքին են, որ Սոֆիա Հայաթն այս եղանակով փորձում է իր վրա հրավիրել ուշադրություն: Բանն այն է, որ էրոտիկ բնույթի այն լուսանկարները, որ նա մի ժամանակ այնքան մեծ էնտուզիազմով տեղադրում էր սոցցանցերում, այնքան էլ բավարար ուշադրության չէին արժանանում, իսկ երբեմնի փառքն էլ աստիճանաբար խամրում է:

Ստացվում է, որ միանձնուհու վերածվելը Սոֆիա Հայաթի կամ, նույն ինքը՝ մայր Հայա Սոֆիայի կողմից պարզապես PR քայլ է և ոչ ավելին:
    Դիտվել է 478 անգամ