Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Ուոլ սթրիթի իսկական «գայլը» կամ դի Կապրիոյի հերոսի նախատիպը

06.17.2016


Ամերիկյան հայտնի «Ուոլ –սթրիթի գայլը» ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը դարձած բորասային միջնորդ, 53 ամյա Դան Ջաքեթոն Նյու-Յորքի իր բնակարանում հայտնաբերվել է մահացած: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը ՝ հղում անելով «nydailynews.com»-ին:

Հիշեցնենք, որ այդ ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում էր Հոլլիվուդի գերաստղ Լեոնարդո դի Կապրիոն:

Ջաքեթոյի անունը հայտնի է դարձել 1990-ական թվականներին, երբ նա իր ծառայություններն է սկսել առաջարկել հոլլիվուդյան աստղերին, այդ թվում նաև Լեոնարդո դի Կապրիոյին:

2001թ.-ին Ջաքեթոն խարդախության համար ենթարկվել է ազատազրկման, իսկ ավելի ուշ, 2014 թ.-ին դատապարտվել է ուրիշի վարկային քարտից օգտվելու համար:

Ըստ տարածված տեղեկատվության, Ջաքեթոյի մարմինը հայտնաբերել է հարևանը: Համաձայն այդ տեղեկությունների մահվան գիշերը նա եղել է մի քանի գիշերային ակումբներում և մասնակցել է ինչ-որ ընդհարումների:

Ռեժիսոր Մարթին Սկորցեզեի «Ուոլ –Սթրիթի գայլը» ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը կերտելիս Լեոնարդո դի Կապրիոն ի մի է բերել մի քանի բորսային միջնորդների բնավորության գծեր: Դրանցից մեկն էլ Ջորդան Բելֆորթն է՝ բանակցությունները մոտիվացնողի և առևտրի մասնագետը:Սակայն Ջաքեթոն ինչ-ինչ առիթներով խոսել է այն մասին, որ կինոնկարում վերավաճառող Ջորդան Բելֆորտին կերտելիս Լեոնարդո դի Կապրիոն իր կերպարն ուղղակի արտատպել է:

«Ուոլ –Սթրիթի գայլը» ֆիլմը թողարկվել է 2013թ.-ին և համարվում է Մարթին Սկորցեզեի վերջին շրջանի հաջողված ֆիլմերից մեկը: Համաշխարհային վարձույթում այն հավաքել է ավելի քան 400 մլն դոլար:
    Դիտվել է 879 անգամ