Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական աթոռները ներկայացնում են իրենց իրավունքները

06.20.2016


Սանկտ-Պետերբուրգի թատրոնի և երաժշտության պետական թանգարանում մայիսի 19-ից գործում է «Տասներեք աթոռ» խորագրով ցուցահանդես-կոլաժ՝ նվիրված թատերական բեմում ամենաանշմար, բայց և ամենաանփոխարինելի առարկային՝ աթոռին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theatremuseum.ru»-ին:

Աթոռը միայն նստելու համար չի: Երկու աթոռ և մի փոքր երևակայություն ու կարելի է պատկերացնել գործողության յուրաքանչյուր վայր, յուրաքանչյուր դեկորացիա: Աթոռը կարող է փոխարինել բացակա զուգընկերոջը: Թատերական աթոռները հեռավոր ժամանակների վկաներ են, լեգենդար ներկայացումների մասնակիցներ:

Ցուցահանդես-կոլաժը ներկայացնում է աթոռների վրա նետված հայացքների տարբեր պատկերացումներ: Հին, բայց լեգենդար բեմադրություններից ժառանգություն մնացած աթոռներ ու բազյկաթոռներ, լուսանկարներ ու տեսագրված փաստեր, ճեպանկարներ ու մատիտանկարներ, որոնք փորձում են բացել թատերական աթոռի թեման հնարավորինս լրիվ ու ամբողջական:

Աթոռների ձևափոխումներով կարելի է պատկերացում ստանալ այս կամ այն թատերական ժամանակաշրջանից մեկ այլին անցնելու կասմ գեղարվեստական լեզվի փոփոխության մասին: Օրինակ, Վսեվոլոդ Մեյերհոլդի 1917թ.-ին բամադրած «Դիմակահանդեսի» շքեղ աթոռների կողքին կարելի է տեսնել կոնստրուկտիվիստական ոճի ատրակցիոն-աթոռ 1922թ.-ին նրա իսկ բեմականացրած «Տարելկինի մահը» ներկայացումից: Ընդամենը 5 տարի, սակայն աթոռները վկայում են արվեստագետի ու հանդիսատեսի մտածողության, մտքի ընթացքի արմատական փոփոխությունը:

Ցուցադրանքում պատվավոր տեղեր են հատկացվել լեգենդար ներկայացումների մեջ օգտագործված այնպիսի ռեկվիզիտների, ինչպիսիք են Նաթան Ալթմանի Պուշկինի անվան դրամայի թատրոնում «խաղացած» գահը՝ «Համլետ» ներկայացման համար կամ Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում Տովստոնոգովի բեմադրած «Ռևիզոր»-ի աթոռը և այլն:

Բայց պետք է նշել, որ նշանավոր աթոռների կողքին ներկայացվում են նաև անհայտ անթիկնակ անթոռակ, որն անհիշելի ժամանակներից անմռունչ կատարում է իր պարտականությունը մինչև այսօր...

Ցուցահանդեսում առանձին տեղ է հատկացվել նաև որոշ նշանավոր թատերական գործիչների աթոռների ու բազկաթոռների: Օրինակ, այստեղ կարելի է տեսնել նշանավոր երգիչ Շալյապինի կամ կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի տնային պայմաններում, կենցաղում օգտագործած աթոռները և այլն:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 18-ը:
    Դիտվել է 881 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ