Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Ռայկինի աճում է խոտակերների մի սերունդ

06.22.2016

Այսօր Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնում Կոնստանտին Ռայկինը կներկայացնի Մոլիերի «Ակամա դեղագործը» ներկայացման առաջնախաղը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

Խոսելով նոր բեմադրության մասին, Ռայկինը համոզմունք է հայտնել, որ թատրոնը պետք է բարձրացնի սոցիալական հարցեր, բայց, միաժամանակ նա նշել է, որ, այնուամենայնիվ, կան այնպիսի հարցեր, որոնցից թատրոնը պետք է հանդիսատեսի ուշադրությունը շեղի: «Երկրում կյանքը շատ ծանր է: Երբևէ այն թեթև չի էլ եղել և տեսանալի ապագայում, դժբախտաբար, թեթև չի էլ լինի»:

Ռայկինն ասել է, որ «թատրոնը հիանալի է այն բանով, որ հնարավորություն է տալիս, որպեսզի մեծահասակն իրեն դնի երեխայի տեղ և զարմանքից կլորացած աչքերով դիտի միամիտ հրաշքներ:

Արվեստագետը նաև խոսել է Ռուսաստանում իրականացվող մշակութային քաղաքականության մասին: Նա ասել է, որ համաձայն չի իրականացվող պետական քաղաքականության հետ: «Բոլոր այդ «Մշակույթի օրերը», «Կինոյի տարին», «Գրականության տարին» շիրմա են, որի ետևում թաքցված է իշխանության անտարբերությունը»:

Ըստ Ռայկինի մշակույթն այսօր հավասարեցվել է ծառայության: Նա նշում է, որ, երբ պետության գլխավոր մարդիկ մտածում են երկրի ճակատագրի մասին, նրանց մտքերում, անգամ, «մշակույթ» բառը չկա: «Նրանք կարծում են, որ էկոնոմիկան կարևոր է, իսկ մշակույթը ինչ-որ 10-րդական բան է»,- ընդգծում է արվեստագետը:

Նրա կարծիքով դա վտանգավոր մոլորություն է: «Բոլոր դժբախտությունները, որոնք սպառնում են երկրին, հոգևոր և մտավոր կյանքի տագնապահարույց վիճակի հետևանք են: Տագնապահարույց՝ ահա թե որ իմաստով,- ասում է Ռայկինը,- աճում է չկարդացողների, իրենց երկրի մասին ոչինչ չիմացողների, ցինիկ, խոտակերների մի սերունդ : Ախր, նրանց հետ հնարավոր չի ոտքի կանգնեցնել էկոնոմիկան կամ էլ՝ արտաքին քաղաքականությունը: Ոչինչ հնարավոր չի: Կվաճառեն առաջին իսկ հնարավորության դեպքում»,- իր համոզմունքն է հայտնել Ռայկինը:
    Դիտվել է 389 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ