Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շոյել է վագրին

06.23.2016


Իտալացի կրկեսային արտիստ Ջանի Մատտիոլոն օրերս արժանանալով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ընդունելությանը հայտարարել է, որ այդ հանդիպման ընթացքում ինքը ցանկանում էր պանտիֆիկին տեղեկացնել այն մասին, որ վարժեցված գազանները զրկանքներ չեն կրում և, որ նրանց նկատմամբ ցուցաբերվում է մեծ հոգատարություն ու խնամք: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Գազանների նկատմամբ առավել ուշադիր և հոգատար լինելու հիմնախնդիրն այսօր Եվրոպայում հրատապ հարց է: Կենդանական աշխարհի շատ բարեկամներ հիմա հանդես են գալիս կրկեսներում գազանների ելույթները արգելելու կոչերով:

«Յուրաքանչյուր տարի Ֆրանցիսկոս պապը հանդիպում է անցկացնում կրկեսի արտիստների հետ: Այս տարի պանտիֆիկը դիտել է մի քանի կրկեսային համար: Կցանկանայի նշել համաշխարհային մեծ համբավ ունեցող ակրոբատներ, եղբայրներ Պելլեգրիններին: Մենք, վագրերից բացի պապին ցույց տվեցինք նաև երեքամսյա հովազի: Նրան ամեն ինչ դուր եկավ»,- ասել է Մատտիոլոն:

Ջանի Մատտիոլոն գազանների հետ աշխատում է ավելի քան 20 տարի: Նրա սաների թվում կան վագրեր, հովհազներ, ընձառյուծներ և առյուծներ:

«Հիմնական միտքը, որ ես ցանկանում եմ հասցնել բոլորին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, այն է, որ մեր գազանները որևէ բանից չեն զրկվում: Նրանք մեր հետ են ապրում իրենց ծննդյան օրից, նրանց սիրում են ու խնամում: Նրանք հուսալի ձեռքերում են և իրենց լավ են զգում: Պապը չի քննադատում այդ մոտեցումը»,- նշել է արտիստը:

Ըստ Ջանի Մատտիոլոյի, այս պահի դրությամբ հազվադեպ հանդիպող գազանների վարժեցման և բազմացաման հարցերի հետ կապված շատ հիմնախնդիրներ գոյություն ունեն: Դրանով պայմանավորված Իտալիայում ստեղվել է FEDEA բարեգործական կազմակերպությունը, որտեղ ընդգրկված են կրկեսների աշխատողներ, կենդանիներ վարժեցնողներ, հազվադեպ հանդիպող կենդանիներ ունեցողներ:

Արտիստը պատմել է, որ վագրի անունը, որը ներկա է եղել պապի հետ իր հանդիպմանը, Լաքի է: Նա մեկ տարեկան և երկու ամսական է: «Ես չէի ասի, որ նա արդեն ձևավորված հասուն վագր է, բայց նա մեծ էկզոտիկ կենդանի է: Բնականաբար նա վտագավոր է: Ֆրանցիսկոս պապը հիացավ, երբ նրան տեսավ և որոշեց մոտենալ և շոյել: Նա դիմե՞ց ռիսկի: Որոշակիորեն»,- ասել է Մատտիոլոն:
    Դիտվել է 983 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ