Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էյֆելյան աշտարակի փոխարեն՝ պատուհանների տերևախիտ բնական «ժալյուզները»

06.27.2016


2016թ.-ի հունիսի 27-ը Մերձմոսկվայում հավաքված աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած դերասանների ստեղծագործական կենսագրության մեջ կարևոր տեղ կզբաղեցնի: Նրանք կստանան Միջաղգային թատերական ամառային դպրոցի դիպլոմ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին :

Համաշխարհային թատերական շրջանակներում լավ հայտնի այս կրթական –ստեղծագործական նախագիծը գործում է 10 տարի: Ուսուցման ծրագիրը բաղկացած է երեք շաբաթ ընդգրկող ինտենսիվ կրթական կուրսերից և այդ ընթացքում ստացած հմտություններն ու գիտելիքներն ամփոփոխ աշխատանքից:

Այս տարվա ամառային դպրոցում պատրաստված ներկայացումներից մեկը, որը կրում էր «Լռություն: Նվիրաբերում Էդիթ Պիաֆին» վերնագիրը ցուցադրվել է Մոսկվայի Օբրազցովի անվան թատրոնի բեմում: Բեմադրության ռեժիսոր Բորիս Կոնստանտինովի խոստովանությամբ սա նույնիսկ ներկայացում չի, այլ միայն էսքիզ: Պարզապես նա դպրոցի սովորողներին առաջադրել է թեմա, իսկ նրանք այն զարգացրել են:

«Շատ լավ երեխաներ են, ես շատ էի անհանգստանում, որ նրանք կկարողանային հասկանալ թեման, որ նրանց կհետաքրքրեր «Պիաֆը», նրա միայնակությունը... Բայց պարզվեց, որ նրանք նյութի մեջ էին, դա նրանց հետաքրքիր էր...»,- ասել է Կոնստանտինովը:

Ներկայացման ժանրը հեղինակները բնորոշել են որպես «Հեքիաթ մեծահասակների համար»: Դերասաններին ընտրել են այն սկզբունքով, որ նրանցից յուրաքանչյուրը իր հոգու մեջ երեխա է: Դա ներկայացումը դարձրեց մանկականորեն պարզունակ և զգացմունքային: Բեմից լսվում է Էդիթ Պիաֆի ձայնը: Իսկ դերասանները գործնականում ռեպլիկներ չունեն: Այստեղ գլխավորը կերպարներն են, փոխաբերությունները, խորհրդանշանները: Եվ այս ամենը ֆարսի և ծաղրածուության էլեմեմտներով: Այստեղ ռեժիսորը որպես Փարիզի խորհրդանշան առաջարկում է ոչ թե Էյֆելյան աշտարակը, այլ փարիզյան շենքերի պատուհանների տերևախիտ բնական «ժալյուզները»:

Ավելացնենք, որ Ռուսաստանի թատերական գործիչների այս տարվա կազմակերպած դպրոցի սովորողների մեծ մասը դրամատիկական դերասաններ են և սա տիկնիկային թատրոնում աշխատելու նրանց առաջին փորձն է: Փորձերին տրամադրվել էր ընդամենը մեկ շաբաթ, որի ընթացքում, սակայն, նրանք կարողացան ոչ միայն սովորել տիկնիկներով աշխատել բեմում, այլև պատրաստել այդպիսի «արտիստներ» և բեմականացնել համարներ:
    Դիտվել է 916 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ