Լավագույն հռչակվեց բոլորովին երիտասարդ դերասանուհին06.28.2016
Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում նախօրեին՝ հունիսի 27-ին, թատերական բեմահարթակի լավագույն ներկայացուցիչները պարգևատրվել են պատվավոր մրցանակով՝ «Բյուրեղապակյա Տուրանդոտով»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ntv.ru»-ին:
Դերասանների և ռեժիսորների համար «Բյուրեղապակյա Տուրանդոտ»-ը հանդիսատեսների համակրանքի յուրահատուկ մրցանակ է: Հաղթողներին ընտրում են մարդիկ, որոնց առնչությունը Մելփոնեի աշխարհի հետ ունի խիստ միջնորդավորված բնույթ՝ սովորական հանդիսատեսները:
Արարողությունից դեռ առաջ արդեն հայտնի էր, որ մրցույթից դուրս ազնվության, արժանապատվության և թատրոնին նվիրվածության համար բյուրեղապակյա արձանիկ է ստանալու ճանաչված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը:
Մնացած դեպքերում այս մրցանակաբաշխության հոբելյանական 25-րդ միջոցառումը լավագույն դերասանուհի հռչակեց բոլորովին երիտասարդ Եվգենիա Կրեգժդեին, որը աչքի է ընկել հոռուստատեսայի հումորիստական ծրագրերում և զարմացրել է Օստրովսկու «Ամպրոպ» ներկայացման մեջ Կատերինայի կերպարի անսպասելի կատարմամբ:
Դերասաններից լավագույն է ճանաչվել Վախթանգովի անվան թատրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Սիմոնովը, իսկ ռեժիսորներից՝ Եվգենի Պիսարյովը՝ «Տունը, որը կառուցել է Սվիֆթը» ներկայացման մեջ կերտած կերպարի համար: Տարվա լավագույն բեմադրություն է հայտարարվել Հենրիետա Յանկովսկայայի «Մերկ Ամուր»-ը: