Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հակահրդեհային 18 նորմերի պատճառով փակել են թատրոնը

06.30.2016

Ռուսաստանի Թաթարական ինքնավար հանրապետության Նաբերեժնի Չելնախ քաղաքի «Մաստերովիե» ռուսական դրամատիկական թատրոնը իր գործունեությունը դադարեցրել է անորոշ ժամանակով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «business-gazeta.ru»-ին:

«Մշակույթը ի հայտ է եկել 80 հազար տարի առաջ: Չելնախի դատախազությունը որոշել է, որ այդ գործընթացը հողագնդի վրա ձգձգվել է և որոշել է սկսել «Մաստերովիե» ռուսական դրամատիկական թատրոնից: Հակահրդեհային 18 նորմեր խախտելու պատճառով որոշվել է հաստատության գործունեությունը դադարեցնել»,- պատկերավոր ներկայացրել է իրենց թատրոնում առաջացած վիճակը տնօրեն Արմանդո Դիամոնտան:

Ըստ նրա, որպեսզի հրշեջների արձանագրած թերությունները վերացվեն, թատրոնին անհրաժեշտ է 2 մլն ռուբլի: Սակայն այդքան փող հաստատությունը չունի և հույսը դրել է արդյունաբերական ձեռնարկությունների բազմության մեջ գոյատևող քաղաքի բնակիչների վրա: Իսկ առայժմ թատրոնի գործունեությունը քաղաքային դատարանի որոշմամբ անորոշ ժամանակով դադարեցվել է:

Թատրոնի աշխատակիցներն ու դերասանները ստեղծված կացությունը մեկնաբանում են անձի պաշտամունքի մասին իրենց թատրոնում բեմադրված «Սև մարդը» ներկայացումից Ստալինի ու Բերիայի զրույցից մեջբերմամբ.

ՍՏԱԼԻՆ – Ի՞նչն է մեզ սովորեցնում լինել բարի:

ԲԵՐԻԱ – Դատախազությունը:

ՍՏԱԼԻՆ – Ճիշտ չի, իմ բարեկամ: Գրականությունը:
    Դիտվել է 510 անգամ