Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սարդոստայնը ջութակ, ջութակի լար և գերամուր գործվածք` զրահաբաճկոնների համար

07.05.2016

Լոնդոնի Արքայական քոլեջին կից Աիսոնի անվան ինժենարական-նախագծային դպրոցի սան Լյուկա Ալեսսանդրինին ստեղծել է ջութակ սարդոստայնից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Սարդի արտադրած մետաքսի հիման վրա հավաքված նյութը հնարավորություն է ընձեռում գործիքների ակուստիկ հատկությունները և ձայնային սարքերի հնարավորությունները հարմարեցնել այնպիսի ճշտությամբ, որը շատ դժվար է ստանալ ժամանակակից այնպիսի նյութերի կիրառման դեպքում, ինչպիսիք են, օրինակ ածխածնային գործվածքները:

Լյուկա Ալեսսանդրինին իր գյուտն արդեն պատենտավորել է, ստեղծել է սեփական ֆիրմա և հիմա գործընկերներ է փնտրում իր գործը զարգացնելու հետագա քայլերը կատարելու համար: Նա մտադրվել է իր սարդոստայնային ջութակը շուկա հանել արդեն եկող տարի:

Լյուկա Ալեսսանդրինին առաջին գյուտարարը չի, որը մտադրվել է, եթե ոչ ամբողջական ջութակը, ապա լարերը գործել այդ երաժշտական գործիքի համար: 2012թ.-ին այդ բանը հաջողվեց իրականացնել ճապոնացի գյուտարար Նարա Սիհեյոսի Օսակիին: Վերջինս օգտագործել է Nephila maculate տեսակի 300 էգ սարդերի, որպեսզի ստանա սարդոստայնի թելեր:

Հայտնի է, որ սարդոստայններն ունեն բարդ կառուցվածք: Լար պատրաստելու համար գյուտարարը 3-5 հազար հատ թելերից նախ գործել է առանձին լար, որի մեջ միահյուսված բոլոր թելերն ուղղված են միևնույն կողմ: Իսկ վերջնական արտադրանքը՝ ջութակի յուրաքանչյուր լարը, նա հյուսել է այդպիսի 3 առանձին, հակադարձ ուղղությամբ հյուսված լարերից:

Ըստ քննադատների, սարդոստանային լարերը, պողպատից կամ կենդանիների աղիքներից պատրաստված սովորական լարերի համեմատությամբ վերարտադրում են փափուկ և խոր ձայն: Էլեկտրոնային մանրադիտակներով կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սրդոստայնից պատրաստված լարերի կտրվածքը ունի կատարյալ կլոր պրոֆիլ, որը կազմված է տարբեր ձևեր ստացած, բայց, դրա հետ միաժամանակ, միմյանց շատ կիպ կպած թելերից:

Հետաքրքիր է, որ սարդոստայնից պատրաստված լարերը աղիքային լարերի համեմատությամբ կտրվելու հարցում նվազ դիմացկուն են, սակայն ավելի ամուր են քան ալյումինե փոշոտմամբ մետաքսե լարերն են:

Ի դեպ, չշեղվելով սարդոստայնի թեմայից նշենք, որ տեղական լրատվամիջոցները վերջերս լուրեր տարածեցին այն մասին, որ հայ գիտնականներին հաջողվել է այդ միջատների արտադրած թելերից ստանալ գերամուր գործվածք, որը հնարավոր կլինի կիրառել Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող զինվորների զրահաբաճկոններն առավել հուսալի ու անխոցելի դարձնելու համար:
    Դիտվել է 1011 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ